ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել

07.11.2018 17:06 ԻՐԱՎՈՒՆՔ
Կալանավորն ինքնասպանության փորձ է կատարել

Լոռու մարզում, նոյեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։

8 անձի մեղադրանք է առաջադրվել՝ «Նուբարաշեն»-ից փախուստի փորձի համար

Այս մասին հայտնել է Քրեակատարողական հիմնարկի հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը ասաց.

«Կալանավորը 10։40-ի սահմաններում  կատարել է ինքնասպանության փորձ, որը կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից։ Նրան  տեղափոխել են քաղաքացիական հիվանադանոց՝ ցուցաբերվել է բուժօգնություն, նորից վերադարձրել են քրեակատարողական հիմնարկ: Նա այժմ գտնվում է բուժանձնակազմի հսկողության տակ: 

Հարցին՝ ի՞նչ պատաճառով է կալանավորն այդ քայլը կատարել, Նավիկյանը պատասխանեց.

«Նախնական տվյալներով կալանվորը  այդ քայլին գնացել՝ է իր քրեական գործի համար՝ նա մեղադրվում է 175 հոդվածով։

Sahabat.am

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА