o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕՏԱՐԻ ԿԱՄՔԻՆ «ԿՈՒ» ԱՍՈՂ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ

30.10.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՕՏԱՐԻ ԿԱՄՔԻՆ «ԿՈՒ» ԱՍՈՂ ՎԱՐՉԱԿԱՐԳԸ

Հիշո՞ւմ եք Գեորգի  Դանելիայի «Կին-ձա-ձա» ֆիլմը` թե ինչպես այլ մոլորակի ֆանտաստիկ հասարակությունում ընդունված էր տերերի առջեւ խոնարհվել, կքանստել եւ ասել «կու»: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցի ժամանակ ու դրանից հետո, տպավորություն է ստեղծվել, որ թավշակրոն վարչակարգը «կու» է ասում ամերիկացիներին:

«ԳԺԱՊԵՏՈՒԹՅԱՆ» ՍՐԱՑՈՒՄԸ, ԿԱՄ ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ 37 ԹՎԱԿԱՆ

 

«ԱՓԱԼ-ԹԱՓԱԼ» ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՔԸ

Խոշոր հաշվով, ռեալ դրդապատճառների առումով, ոչ մի գաղտնիք էլ չկա: Առավել եւս, որ ե՛ւ հեռացող դեսպան Ռիչարդ Միլզը, ե՛ւ Ջոն Բոլթոնը, ըստ էության «մատնեցին» դրա աշխարհաքաղաքական աստառը: Այն է` «տարածքներ խաղաղության դիմաց»: Թերեւս մի քանի ամիս անց ընտրություններն անցկացնելու դեպքում արդեն պահը բացթողնված կլինի, ժողովրդի խոսքով ասած` «հողատու» ծրագրի եւ ամերիկյան ազդեցության առաջխաղացման համար: Բոլթոնը չէր էլ թաքցնում, որ հույսեր է կապում արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի ազդեցիկության շեշտակի աճի հետ: Կոպիտ ասած` բոլորը հասկանում են, որ այս խորհրդարանը այդպիսի քայլեր չի վավերացնի եւ, ընդհակառակը, դրանց կընդդիմանա ամեն կերպ: Հետեւաբար, պետք է լրիվ ձեռնասուն խորհրդարան: Ու հենց այդ առաջնայնությունից ելնելով էլ, կարելի է ասել, թե ինչու վարչախումբն անում է այս կամ այն քայլը:

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՁԿԱՆԻ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

 

ԻՆՉՈՒ ՀԱՏԿԱՊԵՍ ՌԵՅՏԻՆԳԱՅԻՆԻ ՎԵՐԱՑՈՒՄԸ

Թեեւ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե իրեն միեւնույնն է, թե ինչ ընտրակարգով կանցկացվեն արտահերթ ընտրությունները, բայց ակնհայտ է, որ վարչախումբը գործադրեց գերջանքեր, սահմանադրական մեծամասնություն` 63 քվե ապահովելու համար: Բայց դա չստացվեց, ու միանգամից ծավալվեց վայնասունը հակահեղափոխականների, սաբոտաժի եւ այլնի մասին: Հիմա հարց` ինչո՞ւ թավշակրոն վարչախմբին կենսականորեն պետք էր ձերբազատվել ռեյտինգային քվեարկությունից: Պատճառը բավականին պարզ է` ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ՔՊ-ն կարող է ստանալ, ինչպես ցույց տվեցին մայրաքաղաքի եւ այլ քաղաքների ընտրությունները, միայն քաղաքացիների ցածր մասնակցության պայմաններում: Կապանում ՔՊ-ն պարտվեց, քանզի կար տեղական հեղինակավոր թեկնածու, ում կապանցիները համարեցին այլընտրանք եւ ակտիվորեն մասնակցեցին ընտրություններին: Տեղերում հեղինակավոր ռեյտինգային թեկնածուներ ապահովելը ՔՊ-ի համար լրջագույն պրոբլեմ է, իսկ այլ կուսակցությունների հետ աշխատող ռեյտինգային թեկնածուները կբարձրացնեն ընտրողների մասնակցությունը, կգցեն ՔՊ-ի տոկոսները: Այսինքն` զուտ Նիկոլի անունով ցածր մասնակցության պայմաններում սահմանադրական առավելագույնը` մանդատների 2/3-ը ստանալը ռեյտինգային համակարգի պահպանման պայմաններում դառնում է, եթե ոչ անլուծելի, ապա դժվար լուծելի խնդիր: Այդ պատճառով պատահական չէ, որ, զորօրինակ, ըստ նոր Ընտրական օրենսգրքի հեղինակ Դանիել Իոաննիսյանի. «Ավելի լավ (եւ հեղափոխության հռչակված քայլերին համապատասխան) կլիներ ընտրությունները անցկացնել գարնանը` բարեփոխված Ընտրական օրենսգրքով, քան հիմա` հնով: Արդյունքում կրկին ունենալու ենք կիսաքաղաքական եւ կիսաթաղային ընտրություններ»:

ԻՆՉԻ ԾԽԱԾԱԾԿՈՒՅԹՆ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՔԱՅԼՈՆԵՐԻ «ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ»

Անշուշտ, ժամկետների առումով նա իրավացի է, սակայն ամերիկացիները պարզ հասկացրել են, որ չեն ցանկանում սպասել, խոշոր առումով, դրա ժամանակն էլ չունեն: Բայց եղավ այն, ինչ եղավ, եւ դրա կապակցությամբ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը արձանագրեց. «Խորհրդարանը տվեց իր քաղաքական գնահատականը եւ ապացուցեց, որ ինքը կառավարության պատանդը չէ: Ազգային ժողովի վրա կառավարության ներազդելու փորձը ձախողվեց: Կասեցվեց նաեւ Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների նախադեպ դնելու մշակույթը»: «Բայց մենք այստեղ չենք սպասարկելու որոշ մարդկանց քաղաքական ամբիցիաներն ու շահերը: Խորհրդարանն այստեղ չէ, որպեսզի սպասարկի բացառապես Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունը»,- ասաց Արմեն ԱշոտյանըՌոբերտ Քոչարյանն էլ մատնանշում է նաեւ արտահերթ ընտրությունների մեկ այլ առանձնահատկությունը. «Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերափոխում է լինելու, ինքնաիրացման համար մեծ հնարավորություններ կբացվեն, սակայն թե ով հանդես կգա որպես ընդդիմության առաջատար, կախված կլինի նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի ապագա ընդդիմությունը»:

ԱՍՏԻՃԱՆ ԴԵՊԻ... ԱՆԴՈՒՆԴԸ

ԱՄԵՐԻԿՅԱՆ  ՔԱՂԱՔԱԿԱՆ ՖԱՆՏԱՍՏԻԿԱ

Անշուշտ, ՀՀ երկրորդ նախագահի այդ հարցադրումը` ընդդիմադիր դաշտի առաջատարի մասին, առավել քան կարեւոր է: Բայց նույն ընդդիմադիր դաշտն էլ ունի երկու խոշոր բլոկ` պայմանականորեն ռուսամետ եւ ամերիկամետ: Ամերիկամետ բլոկը ներկայացնողն էլ «Սասնա ծռեր» կուսակցությունն էԱրդեն իսկ երեւում է, որ բազում արեւմտամետ քաղաքական դեմքեր կա՛մ ընդգրկվում են «ծռերի» համամասնական ցուցակում, կա՛մ հայտնում են այդպիսի մտադրություն: Գումարած դրան` «Սասնա ծռերը» քանիցս համացանցում պտտում են հայտարարություն, որ անկախ կուսակցական պատկանելությունից, ընդունում են ռեզյումեներ` «պրոֆեսիոնալներին» համամասնական ցուցակում եւ ստվերային կառավարության ցուցակում ընդգրկելու համար: Ի հավելումն` հիմա էլ շտապում են ամբողջ հանրապետությունով մեկ ձեռք բերել շտաբային տարածքներ, եւ, ըստ երեւույթին, միաժամանակ նաեւ շտաբների անձնակազմ կվարձեն: Տպավորությունն այնպիսին է, որ նրանք պատրաստվում են ոչ թե որպես կոմպակտ ընդդիմադիր խմբակցություն մուտք գործել ԱԺ, այլ մտադիր են ունենալ մեծ ցուցակ եւ մեծ կառույցներՀիմա ի՞նչն է սնուցում այդպիսի վարքագիծը: Շրջանառության մեջ կա սցենար, որը քաղաքական ֆանտաստիկա է հիշեցնում: Այսպես, Ռուսաստանի նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը հնարավոր է համարում, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասում խոշոր սադրանք է նախապատրաստում: Եվ Ջոն Բոլթոնի այցը տարածաշրջան, հենց այդ համատեքստում է դիտում, ու նկարագրում է հետեւյալը. «Օրերս Ֆրանկոֆոնիային Երեւանում մասնակցել է Կոսովոն, եւ վարչապետ Հաշին Թաչին պաշտոնապես ժամանել էր եւ նույնքան պաշտոնապես հանդիպել Հայաստանի նախագահի հետ, եւ  նրանք քննարկել են նաեւ Ցեղասպանության հարցերը: Եվ այդ տարօրինակ իրադարձությունը ակտիվորեն լուսաբանվել է Արեւմուտքի ԶԼՄ-ներում: Ես չեմ զարմանա, եթե Ստեփանակերտի լավ վերանորոգված օդանավակայանում հայտնվի ամերիկյան դրոշը, եւ այնտեղ ասենք` 49 կամ 100 տարով տեղակայվի ԱՄՆ ռազմաօդային բազանիսկ որպես վարձույթի վճար` նրանք զենք մատակարարեն: Ես չեմ զարմանա, դա ընդամենը երաշխիքների հարց է»,- հայտարարեց Մարտինովը:

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է «ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ»

Եվ հարց է ծագում` արդյո՞ք «Սասնա ծռերի» լայնածավալ եւ, կարծես թե, ֆինանսի պակաս չունեցող նախապատրաստումը այդ քաղաքական ֆանտաստիկ սցենարի հետ կապակցված չէ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА