ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Զուգադիպությունների» քանակը հուշում են վտանգավոր զարգացումների մասին

19.10.2018 23:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Զուգադիպությունների» քանակը հուշում են վտանգավոր զարգացումների մասին

Նախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է առաջիկա ամիսներին ԼՂ հակամարտության կարգավորման հետ կապված իր հույսերի մասին, ապա Հայաստանից հեռացող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը հայտարարում է տարածքների հանձնման անհրաժեշտության մասին, այնուհետեւ տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան է ուղեւորվում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնը: Իսկ նրա այցին հաջորդում է ԱՄՆ նախագահի մերձավոր խորհրդականներից Ռուդի Ջուլիանիի այցը: Մինչդեռ մեր երկրի ղեկավարներն ու վերլուծաբանները դեռ շարունակում են պնդել, թե Թրամփը «հենց այնպես» մի բան է հայտարարել, իսկ Միլզի արտահայտություններն էլ հեռացող դեսպանի կարեւորություն չունեցող հայտարարություններ են: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ նշում է, որ այս ամենը խորհելու տեղիք է տալիս:

​​​​​​​«ՀՀԿ-ի ակտիվ թնդանոթը լինելու է Դավիթ Շահնազարյանը». քաղաքագետ

- Անհրաժեշտ է հիշել, որ այս զարգացումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ «լիֆտում» Ալիեւի հետ հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց ու «օպերատիվ» կապ հատատելուց հետո, ՀՀ վարչապետ Փաշինյանը Երեւան վերադառնալով՝ անակնկալ հայտարարեց, որ ցանկանում է արտահերթ ընտրություններ անցկացնել դեկտեմբերին ու ինչքան շուտ ձերբազատվել իրեն խանգարող Ազգային ժողովից: Իհարկե, միշտ կարող է գործել պատահական զուգադիպությունների վարկածը, բայց երբ զուգադիպությունների քանակը գերազանցում է տրամաբանության սահմանագիծը, վտանգավոր զարգացումների մասին հուշելով, խորհելու տեղիք է տալիսԱյս ամենին զուգահեռ նաեւ պարզ չէ, որ իր հարեւանության մեջ նման մակարդակի ակտիվությանն ինչպես կարձագանքի Իրանը:

Հավանականությամբ կդիմենք Եվրոպական դատարան. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА