ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը կհոգա նաև Աննա Հակոբյանի ծախսերը, արտերկիր գնալու խնդիրը կլուծվի

11.10.2018 14:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կառավարությունը կհոգա նաև Աննա Հակոբյանի ծախսերը, արտերկիր գնալու խնդիրը կլուծվի

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ՝ կառավարությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կգտնի լուծում, ըստ որի՝ վարչապետի տիկնոջ գործունեության համար նույնպես ֆինանսական հատկացումներ կլինեն պետական բյուջեից։

Կառավարությունը մերժեց առավել թափանցիկ աշխատելու հնարավորությունը. Աշոտյան

Աննա Հակոբյանը հրապարակային էլ է խոսել իր գործունեության ֆինանսավորման անհրաժեշտության մասին։ Նա այդ մասին խոսել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում։ Ա. Հակոբյանը, խոսելով իր գործուղումների վրա կատարվող ծախսերի մասին, ասել է․«Իմ գործունեությունը որևէ կերպ չի ֆինանսավորվում (խմբ․ պետական բյուջեից), այսինքն բավականին բարդ իրավիճակ է այդ առումով ստեղծված։ Ես մտածում եմ այդ հարցին պետք է որևէ լուծում տրվի՝ ինստիտուցիոնալ, որովհետև ամեն անգամ հնարավոր չէ բախվել այդ խնդրին»,-ասել է Աննա Հակոբյանը շեշտելով, որ նախկինում երկրի ղեկավարի տիկնայք չեն ստացել ֆինանսավորում, բայց ինքը աշխատում է և անելիքներ ունի։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА