ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

10.10.2018 20:15 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ժամանակին Սերժ Սարգսյանն ասել էր` մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Բայց զարմանալիորեն պետք է արձանագրենք, որ այժմ կրկեսի վերածված հայրենիքը փաստ է: Դե, եթե ծաղրածուն դարձել է Երեւանի քաղաքապետ, ապա ինչո՞ւ չենք կարող ունենալ ծաղրածու պատգամավոր: Եվ ահա վոժդի կուսակցության եւ կառավարության օրգան «Հայկական ժամանակի» ծանուցմամբ ԱԺ պատգամավոր դառնալու նպատակով ՔՊ անդամակցության դիմում է գրել ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԸ. «Ես պետք է ռեալիզացնեմ իմ ներսում եղած ինֆորմացիան, գիտելիքը, ունակություններն ու քաղաքական տրամաբանությունը: Հեղափոխության ժամանակ իմ ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցի, որը շատ հարցերում ինձ պարտավորեցնում է այսօր»: Եվ անհագ ձգտում ունենալով պաշտպանել տարբեր փոքրամասնությունների, նա հայտնում է, որ անպայման ուզում է լինել Ազգային ժողովի պատգամավոր. «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»:

ԶԱՐՄԱՆՔ

Ի՞նչ եք կարծում, որ մի ուսանողը պետք է, նախեւառաջ, բարձր գնահատականներ ստանա իր բուհում` սեփական գիտելիքները կատարելագործո՞ղը, լավ մասնագետ դառնալու ձգտում ունեցո՞ղը: Եթե այդպես եք կարծում, ապա զարմանալիորեն միամիտ եք եւ բացարձակապես չեք տիրապետում Նոր Հայաստանի իրավիճակին: Խնդրեմ, տեղեկացեք իրականությանը` եթե հեղափոխական ես, բարձր գնահատական ստացիր, եթե ոչ` կորիր գրողի ծոցը: Օրերս «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ ԲԱԲԿԵՆ ՊԻՊՈՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ տեղեկացրել է, որ անցած ուսումնական տարում որոշ ուսանողներ կյանքում առաջին անգամ կիսամյակն ավարտել են գերազանցությամբ, այն էլ միմիայն ակտիվ քաղաքական պայքարում ներգրավված լինելու շնորհիվ: Ընդ որում` այդ գերազանց գնահատականները ստացած ուսանողները չեն հանդուրժել այն դասախոսներին, որոնք իրենց գնահատելիս առաջնորդվել են զուտ իենց մասնագիտական որակներով: Այնպես որ, թավշակրոն հեղափոխականները սերտելով Լենինի բազում հեղափոխական դասեր, չեն սերտել այդ ճիվաղի միակ օգտակար դասը` սովորել, սովորել եւ սովորել...

Իսկ ԱԱԾ նախկին պետ, նախկին պատգամավոր ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, ում հաստատ դժվար է կասկածել «հանցավոր ռեժիմի» մարդ լինելու մեջ, զարմանալի ճշգրտությամբ նկարագրում է այն, ինչ սպասվում է, եթե Նիկոլի մուրազը կատարվի. «Որքան էլ քննադատենք ներկայիս խորհրդարանը, որը շատ հեռու է այն խորհրդարանից, որը ես կցանկանայի, որ ունենար իմ պետությունը, այն միակ պատնեշն է մեր եւ անխուսափելի դիկտատուրայի միջեւ, որովհետեւ վարչապետն առանց այն էլ անընդհատ բռնապետական հակումներ է ցուցադրում ու չի թաքցնում: Սա է իրականությունը, եւ սա պետք է հասկանանք: Դեկտեմբերին ընտրությունները կլինեն պարզապես ահավոր, մենք կդառնանք Ադրբեջան` առանց նավթի: Դրանում արդեն որեւէ կասկած չունեմ եւ շատ լավ գիտեմ, որ հասարակության մի մասը ամենեւին չի ընկալելու իմ ասածը»: Եվ արձանագրում է ապշեցուցիչ պարադոքսը. «Սովորաբար անկայունությունը փորձում է ստեղծել ընդդիմությունը, հասարակությունը կիսել փորձում է ընդդիմությունը: Ներկայումս մեզ մոտ բոլորովին հակառակն է, իշխանությունն է կիսում, բեւեռացնում հասարակությունը: Այսքան անհանդուրժող իշխանություն Հայաստանի պատմության մեջ դեռ չէր եղել»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА