ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգձգում է Թուրքիայի անդամակցության գործընթացը

05.10.2018 12:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ն ձգձգում է Թուրքիայի անդամակցության գործընթացը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրամիությունը ձգձգում է Թուրքիայի միությանն անդամակցելու գործընթացը, հայտնում է CNN Turk-ը:

Էրդողանը հայտարարել է 120 ամերիկյան F-35 կործանիչ գնելու մտադրության մասին

Նշվում է, որ Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անցկացվի:

«Երանի դա շուտ տեղի ունենա, որպեսզի կարողանանք որոշել մեր ուղղությունը: Նրանք դեռ շարունակում են ձգձգել գործընթացը: Եվրամիության անդամներ են դարձել այն երկրները, որոնք նույնիսկ չեն կարող համեմատվել մեզ հետ... Եթե ապագայում ևս հետևենք այս տրամաբանությանը, ապա մենք ստիպված ենք դիմել Եվրամիության մասով 81 միլիոնի (բնակչություն) և տեսնել, թե ինչ նրանք մեզ կասեն», - հայտարարել է Թուրքիայի նախագահը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА