o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

26.09.2018 23:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԲԱԽՏ ԿԱ ՍՊԻՏԱԿ, ԲԱԽՏ ԿԱ ՍԵՎ

Բախտագուշակների համաշխարհային ընկերակցությունից հայտնում են, որ, հետեւելով նիկոլականների բախտի թռիչքի հետագծին, եզրահանգել են, որ նրանց բախտը իրենց ոտի տակն ա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՐԺԵՔԱՎՈՐՈՒՄ

Ըստ քաղտեխնոլոգների` վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլը առյուծ ԲՀԿ-ին այն օրն է գցել, որ նախկին հզոր առյուծից մնացել ա կաշին ու ոսկորները:

 

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԵԼԱՆԽՈԼԻԱ

Գագիկը նստել մի մութ անկյունում,

Հոնքերը կիտել ու լաց է լինում:

Մոտիկ է գալիս Էդմոնը նրան…

 

ՆԵՐՍՈՒՄ ՔԱՀԱՆԱ, ԴՐՍՈՒՄ ՍԱՏԱՆԱ (ՆԻԿՈԼԻ` ՄԱԿ-ՈՒՄ ՆԵԼՍՈՆ ՄԱՆԴԵԼԱՅԻՆ ԳՈՎԵՐԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում աշխարհ ա, Նիկոլը Հայաստանում սեւերին ատում ա, դրսում` սիրում:

 

ՍՓՅՈՒՌՔԻ ՀՅԴ  ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀՅԴ-Ն ԱՆՑՈՂԻԿ ՇԵՄԸ ՉՀԱՂԹԱՀԱՐԵԼՈՒ ԱՌԻԹՈՎ)

Այն, ինչ ՀՅԴ-ին տվեցին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, Նիկոլը չտվեց:

 

ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ

ՀՅԴ - Հակա Յեղափոխական Դաշնակցութիւն:

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՈՒՇՈՒՄ Է

Դատավորներից պրծնելու համար Նիկոլին խորհուրդ տվեք անծանոթ համարներից զանգերին չպատասխանել:

 

ՉԽԱԲՆՎԵՍ (ՆԻԿՈԼԻ` ՀԱՅԱՍՏԱՆ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ԱԺ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԺ-Ն ՑՐԵԼՈՒ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱԺ-ից հայտնում են, որ պատրաստ են Նիկոլի հետ բանակցել, բայց միայն նրա` վարչապետի լիազորությունները դադարեցնելու պայմանի շուրջ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА