o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոդրիչ. Ռոնալդուն շնորհավորել է ինձ

07.09.2018 17:13 ՍՊՈՐՏ
Մոդրիչ. Ռոնալդուն շնորհավորել է ինձ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է  ՈՒԵՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու և  Կրիշտիանու Ռոնալդուի մասին.

«Ես լավ հարաբերություններ ունեմ Ռոնալդուի հետ: ՈւԵՖԱ-ի վարկածով մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո խոսել եմ Կրիշտիանուի հետ: Նա ինձ շնորհավորական հաղորդագրություն է գրել և հույս հայտնել, որ շուտով կհանդիպենք: Կրկնում եմ՝ մենք լավ հարաբերություններ ունենք և դրանք կպահպանվեն՝ անկախ նրանից, թե մարդիկ ինչեր են խոսում»,- Մոդրիչի խոսքը մեջբերել է «L’Équipe»-ն:

Համաձայն Nike-ի հետ պայմանագրի՝ մինչև 2026 թվականը Ռոնալդուն 162 միլիոն եվրո կվաստակի

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցել ՈւԵՖԱ-ի մրցանակաբաշխությանը, որի ժամանակ Մոդրիչին հանձնել են մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Պորտուգալացու բացակայությունից հետո մամուլում լուրեր շրջանառվեցին, որ ֆուտբոլիստների հարաբերությունները լարված են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА