o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հոգեբուժարանում աշխատելն իսկական գժանոցի է վերածվել

31.08.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հոգեբուժարանում աշխատելն իսկական գժանոցի է վերածվել

«Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների վերակազմակերպման արդյունքում ստեղծված Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում իսկական գժանոց է տիրում: Սակայն խնդիրը կապված է ոչ թե հիվանդների, այլ ղեկավարության հետ: Մամուլում վերջերս շատ է խոսվել աշխատողների նկատմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ՆԱՐԵԿ ՎԱՆԵՍՅԱՆԻ վատ պահվածքի մասին: Մինչդեռ այդ ամենից տեղյակ լինելով` ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ աչք է փակում, իսկ աշխատանքային մթնոլորտը կենտրոնում գնալով ավելի ու ավելի անտանելի է դառնում: Մեր ունեցած հավաստի աղբյուրների համաձայն, հոգեբուժարանի կոլեկտիվը ահ ու սարսափի մեջ է, իսկ նոր ղեկավարությունն իրեն զգում է այնպես, ինչպես Հիտլերը ֆաշիստական Գերմանիայում: Գուցեեւ այս ամենն արժանահավատ չթվար, եթե ,Իրավունքի» ձեռքում չհայտնվեր մի տեսանյութ, որտեղ Ն. Վանեսյանը վատ խոսքեր է հնչեցնում աշխատողների հասցեին, ապա հրում նրանցից մեկին: Տեսանյութում ակնհայտ երեւում է, որ աշխատողը փորձում է դուրս գալ սենյակից, սակայն Ն. Վանեսյանը սկսում է բրդբրդել ու բղավել:

Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 190 անգամ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА