o C     18. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՈՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ «GRAND CHESS TOUR»-Ի ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳԻՐ

29.08.2018 23:10 ՍՊՈՐՏ
ԱՐՈՆՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ «GRAND CHESS TOUR»-Ի ԵԶՐԱՓԱԿՉԻ ՈՒՂԵԳԻՐ

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաջող ելույթներ ունեցավ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում ու հերթական նվաճումը գրանցեց իր անվան դիմաց: Լեւոն Արոնյանը, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը եւ ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան 9 հնարավորից վաստակեցին 5.5-ական միավոր եւ բաժանեցին 1-3-րդ տեղերը: Սուպերմրցաշարն ունեցավ 3 հաղթող, այն դեպքում, որ հավասար միավորների պայմանում հաղթողը պետք է որոշվեր թայ-բրեյքում, սակայն մրցաշարի կազմակերպիչները որոշեցին չեղյալ հայտարարել այն եւ ունենալ 3 հաղթող:

Sinquefield Cup․ Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Մաքսիմ Վաշյե-Լագրավն է

Վերջին՝ 9-րդ տուրում հայ գրոսմայստերը սպիտակներով 34-րդ քայլում հաղթել էր ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկին: Նախորդ 8 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաեւ ոչ-ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի եւ Ուեսլի Սոյի հետ: Այս հաղթանակի շնորհիվ Լեւոն Արոնյանը «Grand Chess Tour»-ի ընդհանուր հաշվարկում 34 միավորով գրավեց երկրորդ տեղը: Հայ գրոսմայստերը զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային (34.5 միավոր): Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 31 միավորով: Երեք շախմատիստները նաեւ նվաճեցին Լոնդոնում կայանալիք «Grand Chess Tour»-ի եզրափակիչ փուլի ուղեգիր: Այդ մրցաշարի վերջին ուղեգիրը կվիճարկեն ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանան եւ Ուեսլի Սոն, որոնք 26-ական միավորով բաժանում են 4-5-րդ տեղերը: «Grand Chess Tour» ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լեւոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար: ԱՄՆ-ի մեկ այլ` Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող Գրինսբորո քաղաքում էլ ավարտվեց շախմատի «US Masters and NC Open» մրցաշարը, որին մասնակցում էր 88 շախմատիստ: Նրանց մեջ էր նաեւ Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը: Մեր շախմատիստը ինը հնարավորից վաստակեց 6,5 միավոր ու եւս յոթ շախմատիստի հետ բաժանեց 1-ից 8-րդ տեղերը: Կանոնակարգի համաձայն՝հաղթողի համար սահմանված մրցանակային գումարը հավասարապես բաժանվեց նրանց միջեւ: Յուրաքանչյուրն ստացավ 2562 դոլար: Մրցաշարին մասնակցում էր նաեւ ամերիկաբնակ հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը, որն առաջատարներից ետ մնաց կես միավորով ու բաժանեց հաջորդ ութ հորիզոնականները:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА