o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազատագրված տարածքների շնորհիվ է, որ մարդիկ պահպանում են իրենց ֆիզիկական գոյությունը»

02.08.2018 14:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ազատագրված տարածքների շնորհիվ է, որ մարդիկ պահպանում են իրենց ֆիզիկական գոյությունը»

Օրերս ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Արցախի ազատագրված տարածքները «գրավյալ» տարածքներ են եւ պետք է վերադարձնել Ադրբեջանին: Տեսնելով հանրության բուռն քննադատությունը, Զ. Թադեւոսյանը փորձեց արդարանալ եւ հայտարարեց, որ սխալվել է:
Այսօր «Իրավունքը» կառավարության որոշ անդամաներից փորձեց լսել կարծիքներ`կապված ՀԱԿ անդամի Արցախի ազատագրված տարածքները «գրավյալ» անվանելու հետ:
ՀՀ արտգործնախարար ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ նշեց, որ տեղյակ չի, թե ինչ է ասել ՀԱԿ անդամը.«Պետք է իսկապես ես հասկանամ, թե ինչ է ասել, ես անպայման կտեսնեմ եւ կարձագանքեմ»:

Ալեքսանդր Աղաջանյանի եւ Արթուր Բաղդասարյանի ջրերը մեկ առվով չեն հոսել․ ինչ է կատարվել «Ժողովուրդ»

ՀՀ գյուղատնտեսության նախարար ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ փաստեց, որ նման հայտարարությունների խիստ բացասական է վերաբերում` անկախ այն հանգամանքից, թե ով է դրա հեղինակը. «Ինչ է նշանակում «գրավյալ» տարածքներ, եղել են տարածքներ, որոնք արյան գնով են ազատագրվել եւ այդ տարածքների շնորհիվ է, որ մենք 25 տարի ունենք խաղաղություն: Ազատագրված տարածքների  շնորհիվ է, որ մարդիկ ֆիզիկապես իրենց գոյությունն ապահովում են եւ երկիր կառուցում: Ազատագրված տարածքի ամեն մի սահմանը, որ գծվել է. ունի ռազմական նշանակություն, նույնիսկ 10 մետր տարածք տալ, նշանակում է թշնամուն հնարավորություն տալ ունենալ գերիշխող դիրք: Իսկ այդ դիրքերի վրա եթե թշնամին համազարկային համակարգ դնի, Ստեփանակերտը, Արցախի բնակավայրեն ուղղակի գտնելու են կրակի տակ: Մենք խոսում ենք մարդկանց կյանքի մասին, չի կարելի նման անպատասխանատու հայտարարություներ անել: Գտեք հայոց լեզվի մեջ ամենաբացասական բառը եւ ասեք, որ այս ամենին ես վերաբերում են հենց այդ բառով»:
ՀՀ կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ.«Չեմ կիսում Զ. Թադեւսյանի ասածը եւ նրա այդ հայտարարությանը դեմ եմ»:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА