o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նեխած խոզի միսը՝ ակցիայով

01.08.2018 22:00 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նեխած խոզի միսը՝ ակցիայով

Իշխանությունը փոխվեց, սակայն այս օրերին մսամթերքի շուկայում տիրում է նույն «բարդակը», որը տեսել ենք Հայաստանի անկախացումից սկսած: Ամենաթողությունն այն աստիճանի է հասել, որ մեծ խանութներում ակցիայով վաճառվում է նեխած, հոտած խոզի միս: Արտերկրից ներմուծված սառեցված խոզի միսը, որն անհայտ ծագում ունի, խիստ վտանգավոր ու կործանարար կարող է լինել հատկապես ամառվա այս շոգ օրերին: Այսպիսով, հայտնի սուպերմարկետների սեփականատերերը, հանուն իրենց շահի եւ, անտեսելով ազգաբնակչության առողջությունը, նեխած միս են վաճառում: Իսկ ի՞նչ են մտածում պետական պատկան մարմինները՝ նման բան թույլ չտալու համար: Հաշվի առնելով, որ միսն անարգել վաճառվում էր, վերջին հարցադրումն իմաստը կորցնում է: Այնուամենայնիվ, դիմեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ծառայության լիազոր ներկայացուցիչ Անուշ Հարությունյանին: Մեր հարցմանն ի պատասխան, թե արդյոք Հայաստան մսամթերքի ներմուծումը պատշաճ ձեւով, չափանիշներին համապատասխան վերահսկվո՞ւմ է, նա վստահեցրեց, որ վերահսկողությունը արվում է սահմանի վրա: Սակայն Ա.Հարությունյանը նաեւ այն կարծիքին է, որ հնարավոր է՝ ճանապարհին չի պահպանվում սառեցման համար անհրաժեշտ նորմերը:

Բողոքի ակցիա Շենգավիթի շինանյութի շուկայում (ուղիղ)

- Ի՞նչ հաճախականությամբ է ստուգվում մսամթերքի շուկան՝ սեզոնի հետ կապված:

- Բողոքների հիման վրա մեր կողմից ուղարկված տեսուչը պիտի ունենա թույլտվություն՝ խանութում-ստուգայց ուսումնասիրություն կատարելու համար: Հակառակ դեպքում խանութի մենեջերը կարող է նրան հեռացնել այդտեղից: Ուստի մենք պահանջում ենք, որպեսզի լրագրողներն ու քաղաքացիները ակտիվ կերպով համագործակցեն մեզ հետ, եթե տեսնում են վաճառվող ոչ պիտանի մսամթերք, ցանկալի է, որ զանգահարեն «թեժ գծի» մեր հեռախոսահամարներով:

- Փաստորեն, հակասական իրադրություն է առաջանում, իսկ արդյունքում տուժում է ժողովուրդը:

- Առկա է նաեւ մեկ այլ խնդիր` շուկայում սառեցված մսի գները տատանվում են մեկ կգ-ը 2000-ից 2600 դրամ, տեղական արտադրության թարմ միսը, որի ինքնարժեքը արդեն իսկ այդքան է կազմում` համակցված կերի, կենդանուն առողջ պահելու արդյունքում, բերում է հայ ֆերմերների սնանկացմանը:

Նկատենք՝ անորակ սննդամթերքի հետ կապված պատկան կառույցներից միշտ էլ նման բողոքներ լսվել են, թե՝ լիազորություններն են քիչ, թող քաղաքացիները օգնեն եւ այդպես շարունակ: Սակայն այստեղ բերենք մեկ հակափաստարկ. միայն մեր թերթի էջերում անորակ սննդի մասին կոնկրետ փաստարկները եղել են մշտապես: Եթե վերցնենք ողջ լրատվական դաշտի մասշտաբով, ապա դա պատկան կառույցներից ամենօրյա ինտենսիվ գործունեության լայն հիմք է տալիս: Եվ հռետորական հարց՝ գոնե շաբաթը մեկ նման հրապարակման հետքերով պատկան կառույցը գնո՞ւմ է. միանշանակ՝ ոչ: Ու կարող ենք նաեւ օրինակներ բերել, թե գնալու դեպքում էլ ինչպես են, որպես կանոն, «ուսումնասիրել» ու սկսել ապօրինի տնտեսվարողի փաստաբանի դերը ստանձնել: Թե ինչու, հասկանալի է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՐՇԱԿՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА