o C     13. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարդ են առևանգել և ստիպել, որ հրաժարվի հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից

25.07.2018 16:14 ՔՐԵԱԿԱՆ
Մարդ են առևանգել և ստիպել, որ հրաժարվի հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված՝ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, և Տույ մականվամբ հայտնի քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առևանգել են։ Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առևանգման և շորթման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Կամ կտաս 2 հազար դոլար, կամ իրար հետ սեռական հարաբերություններ կունենանք, հակառակ դեպքում՝ սիրային զրույցի տեսագրությունը կուղարկեմ ամուսնուդ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА