ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նարեկ Սարգսյանի թիկնազորի պետը ազա՞տ կարձակվի. Ուշագրավ մանրամասներ

21.07.2018 12:50 ՔՐԵԱԿԱՆ
Նարեկ Սարգսյանի թիկնազորի պետը ազա՞տ կարձակվի. Ուշագրավ մանրամասներ

Ալեքսանդր Սարգսյանի որդու Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավար՝ Արտեմ Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը բողոքարկվել է ՀՀ Վերաքննիչ դատարան: Այս մասին iravunk.com-ը տեղեկացավ Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանից:

Բայց ինչո՞ւ Տեր-Պետրոսյանին եւս սահմանադրական կարգի տապալման մեղադրանք չեն ներկայացնում

- Միջնորդել ենք պաշտպանյալիս խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով ազատ արձակման

Անդրադառնալով քրեական գործի ընթացքին պաշտպանը` փակագծեր չբացելով նկատեց միայն.«Ակտիվ քննչական գործողություններ են իրականացվում, կատարվել են առերսումներ»:

Նկատենք, որ վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Ավելի վաղ, գրել էինք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պետրոսյանին մեղսագրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքները: 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА