ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պիեսը կտեղափոխի հանդիսատեսին պատմական անցյալ` Ուրարտու թագավորություն

21.07.2018 02:47 ՄՇԱԿՈՒՅԹ
Պիեսը կտեղափոխի հանդիսատեսին պատմական անցյալ` Ուրարտու թագավորություն

Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմ նոր ներկայացում կբարձրանա. «Իուարշայի սուրը»: Այս պիեսի հեղինակը ամերիկաբնակ մեր հայրենակից Մարիամ Մանուկյանն է (Էմմա Րաֆֆի): Մեզ հետ զրույցում նա ասաց, որ գործն առաջին անգամ է բեմադրվում: «Պիեսն առաջարկեցի թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանին, և նա սիրով հանձն առավ այն բեմադրել: Ծանոթ եմ ռեժիսորի ձեռագրին. ինձ դուր են եկել նրա «Արծվաբույն»-ը և «Վերջին ուսուցիչը» ներկայացումները»:

Սասունում գտնվող պատմական բերդը դարձել է թմրամոլների հավաքատեղի. բնակիչները ահազանգում են (լուսանկար)

Մ. Մանուկյանը նշեց, որ օրերս ՊՀԹ-ում ներկա է գտնվել պատրաստվող ներկայացման փորձին: 

«Կարող եմ ասել, որ պիեսի ընթերցումը բավական աշխույժ ընթացավ: Հետաքրքիր էր լսել բեմադրիչի, դերասանների կարծիքը գործի, վստահված կերպարի մասին»:

Տիկին Մանուկյանը համոզված է, որ «Իուարշայի սուրը» հետաքրքիր կլինի հանդիսատեսի համար. 

«Կարծում եմ՝ գործը հետաքրքիր կլինի ոչ միայն երիտասարդ, այլ նաև միջին ու ավագ սերնդի ներկայացուցիչների համար: Պիեսը կտեղափոխի հանդիսատեսին պատմական անցյալ`Ուրարտու թագավորություն, որտեղ հնարավորություն կա բազում հետաքրքիր պատմությունների ականատեսը լինել ու բացահայտել պատմական անձերին յուրովի»: 

Նշենք, որ ներկայացման առաջնախաղը կկայանա աշնանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА