o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինն աճել է 17 %-ով, դիզվառելիքինը՝ 26

05.07.2018 12:46 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի գինն աճել է 17 %-ով, դիզվառելիքինը՝ 26

2018թ. հունիսին մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.3% գնանկում:

Նշված ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հագուստի՝ 4.8%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 3.5%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.5%, ոսկերչական զարդերի՝ 0.5%, կահույքի և կահավորանքի՝ 0.4%, կենցաղային և այգեգործական գործիքների՝0.3%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, վառելանյութի և քսայուղերի 0.1% գնանկում:

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումն աճել է 30.3 տոկոսով. Փաշինյան

Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու՝ 0.1%, խոշոր կենցաղային սարքերի՝ 0.5%, դեղագործական ապրանքների՝ 1.2%, գորգերի և հատակի ծածկերի՝ 1.6%, մաքրող, լվացող միջոցների և բնակարանի խնամքի այլ պարագաների 2.3% գնաճ:

2018թ. հունիսին մայիսի համեմատ բենզինի գնի մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ դիզելային վառելիքինն աճել է 0.1%-ով: 2018թ. հունիսին 2017թ. հունիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 17.0% և 26.0%, իսկ 2017թ. դեկտեմբերի համեմատ՝ 9.3% և 20.7% գնաճ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА