o C     22. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՄԲԱՍԱՆՔ

13.07.2016 13:35 ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲԱՄԲԱՍԱՆՔ

Ինչպես հայտնի է անցած տարի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը պետք է անցներ Հայաստանին: Սակայն որոշում ընդունվեց, որ Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարումն այդ պաշտոնում կերկարաձգվի եւս մեկ տարով եւ պաշտոնը Հայաստանին փոխանցելու հարցը պետք է լուծվի ընթացիկ տարվա մեջ: Այս առումով հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում մեր աղբյուրը, թե հարցի հետաձգումը մեկ տարով պայմանավորված էր այն թեկնածությունով, որը առաջարկում էր Հայաստանը: Իսկ այդ թեկնածությունը Արմեն Գեւորգյանն էր, որի հանդեպ ՀԱՊԿ-ում, կար այն մտահոգությունը, որ նա զինվորական չի եղել եւ համապատասխան պաշտոններ չի զբաղեցրել: Դրանից հետո, ինչպես հայտնի է, Ա. Գեւորգյանը նշանակվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, եւ չի բացառվում, որ դա այն տրամպլինն է, որը պետք է լրացնի անվտանգության ոլորտում աշխատանքային փորձի պակասը, որն էլ հետագայում հիմք հանդիսանա Արմեն Գեւորգյանի ՀԱՊԿ քարտուղար նշանակվելու համար:

ԲԱՄԲԱՍԱՆՔ

Սակայն այս հարցում կան նաեւ այլ տեսակետներ, մասնավորապես` խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում Հայաստանը կարող է առաջադրել ներկա կամ նախկին պաշտպանության նախարարին: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА