ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ, ՈՐ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»

22.06.2018 21:15 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԼՐԱԳՐՈՂԸ ՊԵՏՔ Է ԶԳԱ, ՈՐ ԻՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ»

Օրերս, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը «Facebook»-յան իր էջում գրել է, որ որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են անում: Դա, ըստ վարչապետի, հետեւանքն է այն բանի, որ. «Իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ»: Իր ոճով սպառնալից այդ գրառման վերջում Փաշինյանը հորդորում է. «Մի՛ արեք: Պարզապես մի՛ արեք»:

Օգոստոսի 17-ի հանրահավաքի ընթացքում ոստիկանությունը արգելում է ԶԼՄ-ների կողմից դրոնների օգտագործումը

Իհարկե, տարբեր իշխանությունների ժամանակ լրատվամիջոցների հասցեին միշտ էլ եղել են օբյեկտիվ եւ սուբյեկտիվ ձեւակերպումներ, բայց որեւէ ղեկավար ԶԼՄ-ներից եւ ոչ մեկին հակապետական գործունեության մեջ չի մեղադրել: Անգամ հակաիշխանականության մեջ մեղադրանքներ է դժվար հիշել: Իհարկե, հնարավոր է, որ լրատվամիջոցը եւս հակապետական քայլ անի: Բայց Փաշինյանը, չնշելով կոնկրետ լրատվամիջոցի եւ հաղորդման մասին, առավել եւս, թե այդ ինչն է համարում հակապետականություն, տպավորություն է ստեղծում, որ պարզապես կառավարության դեմ ուղղված ցանկացած քննադատություն կարող է որպես «հակապետական քարոզչություն» է ընկալվել: Որքանո՞վ է վայել ժողովրդավարական երկրի եւ հրապարակավ ժողովրդավարությունից խոսող վարչապետին` նման անորոշ հայտարարություններով հանդես գալը, այն դեպքում, երբ ժամանակին հենց նույն մարդն էր խոսում եւ քննադատում այն անձանց, ովքեր փորձում էին ճնշել խոսքի ազատությունը: Պարզաբանում փորձեցինք ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, որտեղից հանրային կապերի պատասխանատու ՆՈՒՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ասաց.

- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ուսումնասիրվել է վարչապետի` հեռուստաընկերություններին առնչվող հայտարարությունը եւ ի գիտություն է ընդունվել այդ թեմայով տրված պարզաբանումը: Հաշվի առնելով այն, որ վարչապետը երկար ժամանակ աշխատել է որպես լրագրող, կարծում ենք, որ նա, այնուամենայնիվ, առաջնորդվում է խոսքի ազատության երաշխավորման սկզբունքով: Հետեւաբար, դրա վրա հիմնված լրագրողի մասնագիտական աշխատանքը ենթակա է բարձր պաշտպանության: Իսկ այս թեմայի վերաբերյալ պաշտպանի դիրքորոշումը այն է, որ պատասխանատու լրագրության սկզբունքով աշխատելու լրագրողի բարձր կոչումը պարտավորեցնում է ղեկավարվել նրա օրինավորության եւ բարեխղճության կանխավարկածով: Եվ այս հիմնարար պահանջը պետք է նկատի ունենա ցանկացած պաշտոնատար անձ: Լրագրողը պետք է զգա, որ իր մասնագիտական աշխատանքը պաշտպանված է պետության կողմից: Այսքանը կարող ենք ասել Ձեր հարցի վերաբերյալ` ոչինչ ավելին:

Պետրոսյանի օգնականը հումորիստից երեխայի է սպասում․ ԶԼՄ-ներ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА