ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռումինիայում 3.5 տարվա ազատազրկման են դատապարտել խորհրդարանի ղեկավարին

22.06.2018 14:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռումինիայում 3.5 տարվա ազատազրկման են դատապարտել խորհրդարանի ղեկավարին

Ռումինիայի գերագույն դատարանը երեք ու կես տարվա ազատազրկման է դատապարտել երկրի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ և խորհրդարանի ստորին պալատի ղեկավար Լիվիու Դրագնյային: Համապատասխան որոշումը դատարանը կայացրել է հունիսի 21-ին, հայտնում է Korrespondent.net-ը հղում անելով digi24.ro-ին:

Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիին դատապարտել են 6 տարվա ազատազրկման

 

Դատավճիռը կայացվել է գործով, որը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Դրագնյան զբաղեցնում էր Տելեորման վարչական շրջանի խորհրդի նախագահի պաշտոնը:

 

Հետաքննությոնը պարզել է, որ երեխաների իրավունքների պաշտպանության վարչակազմի աշխատակիցները 7 տարի շարունակ աշխատավարձ են ստացել, սակայն իրականում աշխատել են Սոցիալ-դեմոկրատական կուսակցության տեղի կազմակերպության համար:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА