ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել

21.06.2018 19:18 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել

Թուրքիայի կառավարությունը որոշում է կայացրել լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, հաղորդում է ТАСС գործակալությունը:

«ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի պատճառով Թուրքիայի լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կկազմի մոտ 260 միլիոն դոլար: Այդ կորուստները փոխհատուցելու համար մենք որոշել ենք հունիսի 21-ից 300 միլիոն դոլարի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից 22 անուն ապրանքների համար»,- ասել է նախարարը:

Նա նշել է, որ որոշումը, թե ինչ ապրանքներ կընդգրկվեն ցանկում, կառավարությունը կկայացնի առանձին:

«Մենք ԱՄՆ ենք արտահանում 1,18 միլիարդ դոլարի պողպատ, ԱՄՆ-ից մեր ներկրումը կազմում է 1,3 միլիարդ դոլար: Մենք փորձել ենք խնդիրը կարգավորել բանակցությունների միջոցով, բայց առողջ երկխոսություն այդպես էլ չի ստացվել:

Աֆղանստանում «Թալիբան» զինյալները գրավել են ռազմական բազա, շուրջ 100 զինծառայող համարվում է անհետ կորած

ԱՄՆ-ն աշխարհի հետ առևտրային պատերազմ է մղում»,- նշել է նախարարը:
Մայիսի վերջին հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը հունիսի 1-ից Եվրոպայից, Կանադայից, Մեքսիկայից և այլ երկրներից ԱՄՆ ներկրվող պողպատի համար 25 տոկոսի չափով և ալյումինի համար 10 տոկոսի չափով մաքսատուրքեր է սահմանում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА