o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ընթանում է կառավարության նիստը. Օրակարգում ընդգրկված է 13 հարց (ուղիղ)

21.06.2018 11:01 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ընթանում է կառավարության նիստը. Օրակարգում ընդգրկված է 13 հարց (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հունիսի 21-ին նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 13 հարց, որից 9-ը՝ չզեկուցվող:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող «ՎԱԲԱ» ընկերությանը մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու մասին նախագիծը:

Լեհաստանում ընթանում են խորհրդարանական ընտրությունները

Կառավարության նիստի օրակարգում է նաեւ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ բաժնետոմսերով հավաստված իրավունքները «Տաշիր-Կապիտալ» ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ Էներգետիկ ոլորտի 2 հիմնական ցանցերը (ՀԷՑ եւ ԲԷՑ) չպետք է լինեն նույն սեփականատիրոջ սեփականության ներքո:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն էլ հայտարարել էր, որ Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն մնալու է որպես պետական հիմնարկություն, այդպես ավելի ձեռնտու եւ արդյունավետ է:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА