o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍՊԱՌՈՂԸ ԳՆԵԼ Է ԹԹՎԱԾ ԿԱԹ, ՈՐԸ ԺԱՄԿԵՏԻ ՄԵՋ Է ԵՂԵԼ

15.06.2018 22:30 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
ՍՊԱՌՈՂԸ ԳՆԵԼ Է ԹԹՎԱԾ ԿԱԹ, ՈՐԸ ԺԱՄԿԵՏԻ ՄԵՋ Է ԵՂԵԼ

Ամառվա մեկնարկի հետ միասին սննդի, հատկապես՝ կաթնամթերքի հետ կապված խնդիրները կրկնապատկվում են, չնայած ամբողջ տարին Հայաստանում սննդի վերաբերյալ խնդիրների պակաս չի զգացվում: Հերթական սննդային խնդիրը կապված է կաթնամթերքի հետ:

«Սպառողների շահերը շարունակում են մնալ ոտնահարված».Կարեն Չիլինգարյան

Վերջերս մեզ էր դիմել սպառող Ա. Պողոսյանը, ում բողոքը կապված էր «Բոնիլատ» ընկերության կաթի հետ: Ըստ նրա, խանութից գնել է այդ ապրանքանիշի կաթը, որը ժամկետի մեջ է եղել, սակայն այն տաքացնելուց հետո նկատել է, որ կաթը թթված է: «Սա արդեն երրորդ դեպքն է տվյալ ապրանքանիշի հետ, սա ի՞նչ է նշանակում: Ասեմ, որ չէի պատրաստվում կաթը եռացնել, բայց մի փոքր չափափաժնով տաքացնելիս զգացի, որ այն թթված է»,- ասաց մեր զրուցակիցը:

Ի դեպ, նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ սպառողները բողոքում են տարբեր ընկերությունների արտադրած կաթի որակից՝ նշելով, որ կաթի տարայի վրա պիտանելիության ժամկետը ուժի է մեջ եղել, սակայն այն եռացնելուց հետո անմիջապես թթվել է՝ դառնալով կաթնաշոռ կամ նմանատիպ մի զանգված: ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ խոսքով` պաստերացված  կաթը նորմալ երկրներում չեն եռացնում, առավել եւս՝ թարմ կաթը, սակայն Հայաստանն այս առումով բացառություն է. «Բացատրեմ ինչու: Նախ հումքը, որը շատ ժամանակ օգտագործվում է, ունենում է բարձր թթվություն եւ մանրէային աղտոտվածություն, հետեւապես միայն պաստերացումը բավարար չի լինում` անվտանգություն ապահովելու համար: Տնտեսվարողները կա՛մ ստիպված են լինում կեղծել` սոդա ավելացնելով, կա՛մ թթվությունը թողնում են բարձր, որի պատճառով կաթը կտրվում է: Հետեւապես՝ բոլորին խորհուրդ եմ տալիս՝ կաթը պարտադիր եռացնել: Հատկապես ամռանը այս խնդիրն ավելի արդիական է դառնում: Կաթը հավաքից անմիջապես հետո, պետք է հովացվի: Մեզ մոտ շատ քիչ տնտեսություններ են հովացնում, հետեւապես՝ թթվության բարձրացման խնդիրը գերարդիական է: Ի դեպ, երբ իմ թեկնածուական ատենախոսությունը այս թեմայով պաշտպանում էի, ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ արտադրված կաթի հումքի անգամ 10%-ը չէր համապատասխանում նորմային»:

Ընդեղենի համար քաղաքացիները սուպերմարկետներում մեղմ ասած կրկնակի են վճարել

Տեխնոլոգիական առումով, հասկանալի է: Սակայն սպառողն ի՞նչ գործ ունի տեխնոլոգիայի հետ. նա վճարում է նորմալ ապրանք գնելու համար, եւ եթե ապրանքը նորմալ չէ, ապա սպառողին պարզապես կողոպտել են, անկախ դրա պատճառներից: Ինչեւէ, խնդրի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ «Բոնիլատ» ընկերության մեկնաբանությունը, սակայն նույն կաթի տուփի վրա նշված հեռախոսահամարներից որեւէ մեկին չպատասխանեցին: Հարկ է նաեւ նշել, որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է, որ նման դեպքերում դիմեն իրենց կամ զանգահարեն «թեժ գծին», որպեսզի կարողանան ուսումնասիրություն իրականացնել՝ հասկանալու համար, թե խնդիրը որտեղ է: Չնայած կոնկրետ այս դեպքը տեղի է ունեցել մոտ երկու շաբաթ առաջ, այդուհանդերձ, մեզ դիմած քաղաքացին վստահեցրեց, որ ՍԱՊԾ-ին նույնպես կդիմի:

ԶՎԱՐԹ ԽԱՉՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА