ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕՐԻՆԱԿԱ՞Ն Է ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼԸ, ԹԵ՝ ՈՉ

13.06.2018 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՕՐԻՆԱԿԱ՞Ն Է ՓՈՂՈՑ ՓԱԿԵԼԸ, ԹԵ՝ ՈՉ

Դեռ նոր էր հայաստանյան հեղափոխությունը ավարտվել, որ ՀՀ ոստիկանությունից փորձեցինք մեկ պարզ հարցի պատասխան ստանալ: Հիշեցնենք, հեղափոխությունը ուղեկցվեց մայրաքաղաքի եւ երկրի կենտրոնական ճանապարհները, անգամ՝ պետական հիմնարկների մուտքը փակելով: Ընդ որում, այդ գործողությունների համար ո՛չ այդ օրերին եւ ո՛չ էլ հետո ոստիկանությունը գործնականում որեւէ քայլ չձեռնարկեց, որեւէ մեկը, այդ թվում՝ կազմակերպիչը՝ ՀՀ ներկայիս վարչապետը պատասխանատվության չենթարկվեց:

Ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ցույց են անում՝ դժգոհելով վարձավճարի բարձրացումից

Հենց այդ պատասխանատվության չենթարկվելու փաստը հետեւյալ հարցադրումն է առաջ քաշում: Դա նշանակո՞ւմ է, որ Հայաստանում պետության դեմ բողոք ունեցող ցանկացած անձ նմանատիպ գործողությունների իրավունք ունի՞: Այսինքն, կարող է, օրինակ, Բաղրամյան փողոցը փակել եւ պահանջներ ներկայացնել իշխանություններին, իսկ ոստիկանությունը չպետք է որեւէ կերպ դրան խոչընդոտի: Ի վերջո, կրկնում ենք, նախադեպը կա, եւ եթե մի դեպքում չի խոչընդոտել, հիմա խոչընդոտի, դա կլինի օրենքը երկակի ստանդարտով կիրառելու փաստ: Այն դեպքում, երբ գործող վարչապետը քանիցս պաշտոնապես հայտարարել է, որ օրենքը բոլորի համար հավասար է կիրառվելու: Նկատենք նաեւ՝ չի կարող բացատրություն լինել, թե այն ժամանակ ժողովրդական շարժում էր, իսկ հիմա, եթե մի խումբ փողոց փակի, այլ բան է, ժողովրդական շարժում չէ: Այդ դեպքում, պետք է նաեւ բացատրեն, թե, ըստ օրենքի, ո՞րն է ժողովրդական շարժումը, քանի՞ մարդ պետք է փողոց փակի, եւ, բնականաբար, նման մեկնաբանություններ օրենսդրությամբ չկան: Բողոքի ակցիա իրականացնողները, լինեն, ասենք, 100 մարդ, թե՝ 1000, օրենքի տեսանկյունից նույն կերպ են ընկալվում: Ուրեմն, այդ 100 մարդը հիմա իրավունք ունի՞ ցանկացած պահի,  ցանկացած փողոց փակել եւ անպատիժ մնալ, ինչի նախադեպը կա: Հենց այդ հարցի պատասխանը ստանալու համար էլ արդեն մենք էլ չենք հիշում, թե երբ գրավոր հարցմամբ փորձում էինք ստանալ ՀՀ ոստիկանությունից: Մայիսի վերջերին ստացել էինք, ըստ էության՝ հարցի պատասխան չտվող այս պատասխանը. «Բողոքի ակցիաների ընթացքում փողոցներ փակելը, որոնք ուղեկցվում են ճանապարհային երթեւեկության անվտանգության կանոնների խախտումներով, մարդկանց եւ տրանսպորտային միջոցների շարժը սահմանափակելով, ինչպես նաեւ՝ քաղաքացիների անդորրը խանգարելով, հանդիսանում են իրավախախտումներ: Այնուամենայնիվ, ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու եւ դրանց մասնակցելու իրավունքի իրացումը կարող է օբյեկտիվորեն մի շարք անհարմարություններ առաջացնել եւ անհանգստություն պատճառել շրջապատի մարդկանց, ուստի պետական մարմինները յուրաքանչյուր դեպքում, կախված արգելափակված փողոցների նշանակությունից եւ երթեւեկության ինտենսիվությունից, որոշակի հանդուրժողականություն են ցուցաբերում հավաքի մասնակիցների կողմից կատարվող վերը նշված գործողությունների նկատմամբ: Բոլոր այն դեպքերում, երբ հավաքի մասնակիցները հնարավորություն են ստանում ողջամիտ ժամկետում լսելի դարձնել իրենց բողոքի ձայնը, արտահայտել դիրքորոշում, սակայն շարունակում են տեւական ժամանակ անհամաչափորեն սահմանափակել այլոց սահմանադրական իրավունքները, անտեսում են հասարակական կարգի պահպանությանը ներգրաված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները եւ չեն դադարեցնում իրավախախտումները, ապա նրանք կարող են ենթարկվել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության, այդ թվում` հարկադրանքի միջոցների կիրառմամբ»:

Անձնագրային համակարգում վաղվանից կգործի նոր ընթացակարգ. ոստիկանություն

Հարցի պատասխանը կիսատ է նրանով, որ նախ՝ հայտնի ցույցերի ժամանակ փակվել են ամենաբանուկ փողոցները, բազմիցս անտեսվել են «հասարակական կարգի պահպանությանը ներգրաված ոստիկանության ծառայողների օրինական պահանջները», սակայն որեւէ մեկը, հատկապես՝ ցույցերի վերջին օրերին «հարկադրանքի միջոցների կիրառմամբ» պատասխանատվության չեն ենթարկվել: Հաշվի առնելով նաեւ անցած ցույցերի նախադեպը, ո՞րն է այն հստակ «ողջամիտ ժամկետը» եւ մյուս չափորոշիչները, որի համաձայն մարդիկ կարող են անպատիժ ժամերով փակել, ասենք, Բաղրամյան պողոտան: Քանի որ մեր հարցերի ստույգ մեկնաբանությունը արտացոլված չէր պատասխանում, ստիպված էինք կրկին նույն հարցերով գրավոր դիմել արդեն հույժ վերափոխված ոստիկանություն` խնդրելով նաեւ պարզաբանել, թե ի՞նչ ասել է «տեւական ժամանակ անհամաչափորեն սահմանափակել» արտահայտությունը: Եվ ահա ոստիկանությունից ստացանք այս պատասխանը. «Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով` տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»:

Բայց ինչո՞ւ 30-օրյա ժամկետում, չէ՞ որ այդ հարցի պատասխանը ցույցերի ժամանակ պետք է որ ներկայիս ոստիկանապետի կողմից լիարժեք ուսումնասիրված լիներ: Ավելին, այդ օրերին ոստիկանությունը պետք է, որ հենց այդ պատասխանից ելնելով, իր գործեր: Հակառակ դեպքում կստացվի, որ գործել են ոչ օրենքի հստակ մեկնաբանությունից ելնելով: Լավ, սպասենք 30 օր, սակայն նաեւ եւս մեկ անգամ ֆիքսելով. օրենքը ինչ-որ տարբերակով թույլ տալիս է տեւական ժամանակով հանրապետության փողոցները կաթվածահար անելով՝ իշխանություններին պահանջներ ներկայացնել, եւ դրան ոստիկանությունը չպետք է միջամտի: Կամ եթե նման բան չկա, ուրեմն մյուս տարբերակն է՝ անցած ցույցերին ոստիկանությունը չի իրականացրել իր պաշտոնական պարտականությունները: Այս երկուսից ո՞րն է, թողնենք ոստիկանության մեկնաբանությանը:

ԱԱԾի դիմաց ընդհարում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, ինչից հետո բողոքի ակցիայի մասնակիցները քայլերթ սկսեցին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА