ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եղիսաբեթ 2-րդ թագուհին վիրահատվել է

09.06.2018 14:27 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Եղիսաբեթ 2-րդ թագուհին վիրահատվել է

Բուկինհեմյան պալատը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Նորին Մեծություն Եղիսաբեթ 2-րդը վիրահատվել է։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

ԶԼՄ-ները բացահայտել են՝ ինչպես է թագուհին հաղթահարում երկարատև թռիչքների ժամանակ կենսառիթմի խանգարումը

Վիրահատությունը տեղի է ունեցել մայիս ամսին, սակայն թագավորական պալատը այժմ է հարմար նկատել իրազեկելու հպատակներին դրա մասին։

Նշվում է, որ 92-ամյա միապետուհին, ով համարվում է Եվրոպայի ամենատարեց գահակալը, հաջողությամբ հաղթահարել է կատարակտի հեռացման վիրահատական գործողությունը։ Ներկայումս թագուհին իրեն լիովին լավ է զգում եւ անցել է իր պարտականությունների կատարման ընթացիկ ռեժիմին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА