o C     18. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես բուժել քաղցկեղը մկնդեղի միջոցով. գիտնականներ

03.06.2018 15:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպես բուժել քաղցկեղը մկնդեղի միջոցով. գիտնականներ

Մկնդեղի եռօքսիդի ցածր դեղաչափերն օգնում են պայքարելու չարորակ ուռուցքների դեմ: Այս եզրակացությանն է հանգել ԱՄՆ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականների խումբը: Հետազոտության ռելիզը հրապարակված է MedicalXpress-ում:

Ինչպես է երգիչ Մհերը օդանավում հանգստացրել 30 րոպե անընդմեջ լացող երեխային․ ֆոտո

Գիտնականները թույնի միացություններն ավելացրել են լիպոսոմներին: Այդ մասնիկներն ստացել են նանոբիններ անվանումը: Հայտնվելով արյունահոսքում՝ դրանք հասնում են ուռուցքին եւ ազատում մկնդեղը՝ սպանելով չարորակ բջիջները եւ չվնասելով առողջներին:

Կրծողների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ մկնդեղով բուժումը 95 տոկոս դեպքերում նպաստում է սուր պրոմիելոցիտար լեյկոզի (արյան քաղցկեղի տարատեսակներից մեկի) ռեմիսիային: Գիտնականները կարծում են, որ թույնի ցածր պարունակությունը կարող է օգնել հաղթահարելու նաեւ մյուս տեսակի նորագոյացությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА