ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետք չէ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների բարելավում

25.05.2018 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Պետք չէ ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների բարելավում

Առաջին անգամ չէ, երբ Հայաստանը հայտարարում է, որ պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Ի պատասխան այս ամենի` կնքվեց հայ-թուրքական արձանագրությունները, որոնք Թուրքիայի ոչ կառուցողական քաղաքականության հետեւանքով այս գարնանը Հայաստանը ճանաչեց առ ոչինչ: Հայաստանում տեղի ունեցող ներքին քաղաքական իրադարձություններից եւ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու վերաբերյալ  հայտարարությունից հետո, Թուրքիան կրկին հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ Հայաստանի հետ կհաստատի հարաբերություններ միայն այն դեպքում, եթե Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից:

Կարեն Կարապետյանը հրաժարվում է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից, սակայն կուսակցությունը չի լքի

Թուրք-քրդական հարցերով փորձագետ ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ  խոսքով`  Թուրքիայի վարչապետ Բ. Յըլդըրըմը Էրդողանի բերանով հայտարարեց, որ Թուրքիան պատրաստ է հարաբերությունների, եթե Հայաստանը հրաժարվի տարածքային պահանջներից. «Այս հայտարարության ընթացքում Յըլդըրըմը չխոսեց Արցախի հարցի մասին, ինչպես նախկինում խոսում էր: Այս մեկ նախապայմանը կարծես թե իրենց մոտ  մղվել է հետին պլան: Պետք է նշեմ, որ Հայաստանը երբեք պետականորեն Թուրքիային տարածքային պահանջ չի ներկայացրել  եւ Թուրքիայի նկատմամբ պետականորեն թշնամական քաղաքականություն չի վարել: Այսպիսով` նրանց առաջ քաշած այս երկու նախապայմանները դե յուրե գոյություն չունեն: Նրանք այսպիսի հայտարարություն կատարեցին հայկական կողմին արձագանքելու համար: Կարծում եմ` ներկա ժամանակաշրջանում  իրատեսական չէ սպասել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարող են բարելավվել»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց փորձագետը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА