ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այնտեղ, որտեղ քեզ տեսնում են, դա պետք է իրականացնես. Հրաչյա Ռոստոմյանը` ԱԻ նախարար նշանակվելու մասին

23.05.2018 18:43 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Այնտեղ, որտեղ քեզ տեսնում են, դա պետք է իրականացնես. Հրաչյա Ռոստոմյանը` ԱԻ նախարար նշանակվելու մասին

Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, որը այստեղ տեղափոխվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, այս անցումը տարօրինակ չի համարում, քանի որ իր կարծիքով, նախարարը քաղաքական պաշտոն է: 

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Բարեգործության մասին» օրենքը

 

«Երբ քաղաքական թիմի անդամ ես, այնտեղ, որտեղ քեզ տեսնում են և նախընտրում են այդ նախարարությունը, բնականաբար, դա պետք է իրականացնես: Իմ խորին համոզմամբ, նախարարը քաղաքական պաշտոն է, որը իրականացնում է իր գործառույթները, այդ իսկ պատճառով, ունենալով երկար տարիների նախարարի աշխատանքային փորձ, վստահ եմ, որ ամեն ինչ լավ կլինի նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում», - այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանից հետո հայտարարեց Ռոստոմյանը:

Անդրադառնալով ԱԻ նախարարի պաշտոնում իր նշանակման շուրջ քննադատություններին՝ պաշտոնյան ասաց, որ դրանց նորմալ է վերաբերում, քանի որ քննադատությունները իրեն մոտիվացնում են:

«Ծառուկյան» դաշինքի քվոտայով նախարար դարձած Ռոստոմյանը վստահեցրեց, որ կադրային ջարդ չի լինելու և պրոֆեսիոնալ ու բարի համբավ ունեցող պաշտոնյաները՝ անկախ իրենց կուսակցական պատկանելությունից, կշարունակեն աշխատել: 

 

Հարցին, թե արդյոք կաշկանդված չի՞ լինի Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում անվտանոգւթյան ստուգումներ իրականացնելիս, նախարարը պատասխանեց, որ ինքը կաշկանդված չի լինի:

 

«Բոլորը կլինի հանրային, ու բոլորը կանցնեն տեխզննում», - ասաց նա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА