ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կշարունակվի վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը

22.05.2018 17:31 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կշարունակվի վթարային շքապատշգամբների նորոգման ծրագիրը

2013 թվականից ի վեր Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերում նախատեսվում են նաև բազմաբնակարան շենքերի վթարային շքապատշգամբների նորոգումը: 2018թ. շինբարեկարգման ծրագրով նախատեսվում է 67 շենքերում նորոգել 147 շքապատշգամբ:

Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

Հիշեցնենք, որ դրանք բաժնային սեփականություն են, հետևաբար, ըստ էության, պետք է նորոգվեն բնակիչների կողմից ու միջոցներով, սակայն հաշվի առնելով նորոգման ծախսատարությունը և քաղաքացիների հնարավորությունները, Երևանի քաղաքապետարանը, ընդառաջելով բնակիչների դիմում-խնդրանքներին, Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ համայնքային բյուջեից ամեն տարի միջոցներ է հատկացնում ծրագրի փուլային իրագործման համար:  Տարեկան ծրագրում ներառվում են այն շենքերը, որոնցում նման աշխատանքների իրականացումն ավելի հրատապ է ինչպես շինարարության, այնպես էլ բնակիչների ու անցորդների անվտանգությունն ապահովելու տեսակետից: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА