ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

16.05.2018 22:45 ՍՊՈՐՏ
ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԼԻՆԵՆ

Հունահռոմեկան ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այս տարվա մեկ գլխավոր ստուգատեսն արդեն անցավ` Եվրոպայի առաջնությունը: Այստեղ գորգը ցույց տվեց, թե ինչ խնդիրներ ունի թիմը եւ հատկապես` որ քաշային կարգերում: Առջեւում աշխարհի առաջնությունն է, եւ այստեղ սխալները պետք է հասցվեն նվազագույնի:

Լևոն Արոնյանը կմասնակցի «Norway chess» կայծակնային մրցաշարին

Մինչ այդ` հունիսի 10-ից թիմը Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ անցկացնելու է հավաքներ, նաեւ՝ միջազգային մրցաշարերի կմասնակցեն Վրաստանում եւ Լեհաստանում: Հավաքականի թերեւս ամենամեծ ինտրիգը 77 կգ քաշային կարգում է, որտեղ Արսեն Ջուլֆալակյանի փորձը «կռիվ է» տալիս Կարապետ Չալյանի երիտասարդության ու մարզական համառության դեմ: Հայատանի առաջնությունում եւ հետո արդեն միջազգային հարթակում Ջուլֆալակյանին գերազանցած Կարապետ Չալյանը վաստակեց Եվրոպայի առաջնությունում այս քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ լինելու իրավունքը, սակայն սայթաքեց ու առաջիկա մցաշարերի համար ճանապարհ բացեց Արսենի համար: Թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, այս թեմային անդրադառնալով՝ ակնարկեց, որ պայքարը այս քաշային կարգում դարձյալ կսրվի. «Կարապետ Չալյանի այս սայթաքումներից հետո` 2017-ի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, օլիմպիական վարկանիշային մրցաշարում հարկավոր է ինչ-որ բան մտածել, քանի որ այդ քաշային կարգում լուրջ մասնակցություն եւ մեդալ է պետք: Այն, որ նա աշխատասեր ու նպատակասլաց ըմբիշ է, դա փաստ է: Բայց 77 կգ քաշային կարգում ունենք Արսեն Ջուլֆալակյան, որը լուրջ պատրաստվում է, տարբեր միջազգային մրցաշարերի է մասնակցել անցած տարի եւ հանդես կգա նաեւ այս տարի: ժամանակից առաջ ընկնել սակայն չեմ ուզում»:

Այնպես որ առաջիկա մրցաշարերում դարձյալ հետաքրքիր դիմակայություններ կտեսնենք, եւ գուցե եթե մյուս քաշային կարգերում էլ ներքին մրցակցությունն այսքան լարված լիներ, թիմի որակական հատկանիշները ավելի բարձր լինեին, իսկ նվաճումները` կրկնակի: Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել էին 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն (97 կգ) ու Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկան նաեւ Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ): Հայ հունահռոմեական ոճի ըմբիշների մասնակցությունն անշուշտ դրական է գնահատվում, ինչը չի կարելի ասել ազատ ոճայինների մասին, որոնք այս ստուգատեսում էլ ձախողվեցին եւ հայրենիք վերադարձան առանց մեդալի:

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА