ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանը և «եվրաեռյակը» կպահպանեն միջուկային գործարքը․ Զարիֆ

16.05.2018 11:41 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանը և «եվրաեռյակը» կպահպանեն միջուկային գործարքը․ Զարիֆ

Իրանի եւ «եվրաեռյակի» (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) արտաքին գործերի նախարարները քաղաքական համաձայնություն են ձեռք բերել միջուկային գործարքը պահպանելու շուրջ: Այս մասին հայտարարել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ամփոփելով մայիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Իրանը պատրաստ է միջոցներ ներդնել Սիրիայի վերականգնման նախագծերում

«Մենք գործարկեցինք գործընթացը: Մենք քաղաքական համաձայնության համգեցինք Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի պահպանմանն ուղղված հետագա քայլերի շուրջ: Շատ բան կախված կլինի այն բանից, թե ինչ կարվի առաջիկա շաբաթների ընթացքում: Մենք պետք Է անհրաժեշտ երաշխիքներ ստանանք, եւ դրանից կախված կլինի՝ որքան արագ մենք կարողանանք առաջ շարժվել»,- ասել Է նա:

Իրանական դիվանագիտության ղեկավարը նաև գոհունակություն Է հայտնել եվրոպացի գործընկերների հետ հանդիպման կառուցողական բնույթի հետ կապված: Նրա կարծիքով՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված կոնկրետ միջոցառումների շուրջ պայմանավորվածությունը կարող Է ձեռք բերվել «առաջիկա շաբաթների ընթացքում»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА