ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է». Հրանտ Տեր-Աբրահամյան

14.05.2018 18:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է». Հրանտ Տեր-Աբրահամյան

«Մոտավորապես 2015-16 թթ.-ից տարբեր կողմերից ու տարբեր ձեւաչափերով մեր հրապարակային դաշտում սկսեց երեւալ «համաշխարհային հայության» թեման: Հիմա չեմ ուզում շատ խորանալ, թե ինչ կռահումներ ու ենթադրութուններ կարող են լինել այդ առթիվ, եւ ինչ կապ կարող էր լինել կամ չլինել այդ թեմայի արծարծման ու վերջին իրադարձությունների միջեւ (կարծում եմ, որ որոշ կապեր կան): Իմիջայլոց նշեմ, որ այդ թեմայի ակտիվ ջատագովներից է թվում նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը», - այս մասին գրում է պատմաբան, քաղաքական վերլուծաբան ՀՐԱՆՏ ՏԵՐ-ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ եւ մանրամասնում. «Հիմա նորանշանակ սփյուռքի նախարարը խոսում է երկպալատ պառլամենտի ստեղծման գաղափրի մասին, ըստ որում` երկրորդ պալատը պետք է ներկայացնի սփյուռքահայությունը: Սփյուռքի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, համարում եմ, որ այս թեման պետք է խեղդվի իր բնում: Սա Հայաստանի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է»:

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

Վերլուծաբանը չի կարծում, որ սա նորանշանակ նախարարի զուտ ռոմանտիզմի հետեւանք է. «Կարծում եմ, որ սա ինչ-որ ծրագրի մաս է, որի մանրամասները չգիտենք, բայց առանց իմանալու էլ պետք է արձնագրենք, որ սա վտանգավոր խոսակցություն է:
Սփյուռքի իրական շահերն այստեղ կապ չունեն: Այստեղ կապ ունեն օտարերկրա շահեր, եւ Հայաստանի դրսից կառավարելու շահեր: Կներեք, կտրուկ ոճիս համար: Նոր կառավարությունը պետք է միանշանակ տարանջատվի այս թեմայից, այլապես, լուրջ կասկածների տեղ է տալու իր հայաստանակենտրոն բնույթի մասին», - նշում է Հ. Տեր-Աբրահամյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА