ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բեհնազ Ջաֆարին գլոբալ խնդիր է անվանել սեռական ոտնձգությունները

13.05.2018 20:23 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Բեհնազ Ջաֆարին գլոբալ խնդիր է անվանել սեռական ոտնձգությունները

Իրանցի դերասանուհի Բեհնազ Ջաֆարին գլոբալ խնդիր է անվանել սեռական ոտնձգությունները՝ ընդգծելով, որ ինքը երբեք չի բախվել այս խնդրին Իրանում:

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

Ինչպես նշում է РИА Новости-ն, Բեհնազ Ջաֆարին նկարահանվել է իրանցի ռեժիսոր Ջաֆար Պանահիի «Երեք դեմք» ֆիլմում, որը մասնակցում է Կաննի 71-րդ միջազգային կինոփառատոնի հիմնական մրցույթին:

«Այն, ինչ տեղի է ունեցել Հարվի Վայնշտեյնի հետ, առանձին երկրի խնդիր չէ, այլ գլոբալ երևույթ է: Իրանում այդ հարցում փորձը փոքր-ինչ այլ է, սակայն դա, անշուշտ, ամբողջ աշխարհի խնդիրն է», - ասել է դերասանուհին:

Ջաֆարիի խոսքով՝ ինքը զբաղվում է թե՛ թատրոնով, թե՛ կինոյով և միշտ լավ վերաբերմունքի է արժանացել ռեժիսորների կողմից:

«Հաճախ եմ հանդիպել Ջաֆար Պանահիի հետ, սակայն մենք լավ չգիտեինք իրար: Երբ նրա հետ աշխատելու հնարավորություն ունեցա, հասկացա, որ նա միշտ շատ է օգնում դերասաններին ու թեթևացնում նրանց առաջադրանքները», - եզրափակել է դերասանուհին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА