o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԱԾ ԿՄՆԱՆ

11.05.2018 22:45 ՍՊՈՐՏ
ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԱԶՐԿՎԱԾ ԿՄՆԱՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն, 2008-2020 թվականներին դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ: Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:

ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԴՈՊԻՆԳԱՅԻՆ ԱՆՑՅԱԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ

Այս առնչությամբ մայիսի 3-6-ը տեղի է ունեցել Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի հերթական նիստը, որը քննարկել է 9 երկրների ծանրամարտի հավաքականների որակազրկումը: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, ով ավելի վաղ «Իրավունքի» հետ զրույցում ասել էր, որ մայիսի սկզբին պարզ կլինի, թե ինչ է սպասվում հայկական ծանրամարտին, եւ որ Հայաստանի ֆեդերացիան ամեն բան կանի, որպեսզի Սոնա Պողոսյանի դրական արդյունք տված դոպինգ-թեստը ծանր ազդեցություն չթողնի ամբողջ թիմի վրա, մասնակցել է վերոհիշյալ նիստին: «Միջազգային ֆեդերացիան դեռ հստակ որոշում չունի ո՛չ մեր, ո՛չ էլ որակազրկված մյուս ֆեդերացիաների համար: Միակ հստակ տեղեկությունն այն է, որ կմասնակցենք նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը: Մայիսից հայ ծանրորդներն չեն ազատվելու որակազրկումից, մինչեւ աշխարհի առաջնություն դեռ չենք կարող ոչինչ անել: Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար պայմանագրի բոլոր կետերը պետք է կատարենք»,- ասաց Փաշիկ Ալավերդյանն ու հավելեց, որ Սոնա Պողոսյանի հետ կապված միջադեպն ուղղակիորեն ազդել է Հայաստանի նկատմամբ միջազգային ֆեդերացիայի որոշման վրա:

Հիշեցնենք, որ մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի մասնակից, 75 կգ քաշային Սոնա Պողոսյանi երեւանյան հավաքի ընթացքում հանձնած դոպինգ-թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին գրել է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը եւ մարզիկին ժամանակավորապես զրկել միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА