ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Համեղ և յուրահատուկ ուտեստ վրացական խոհանոցից․Օրվա բաղադրատոմս

29.04.2018 11:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Համեղ և յուրահատուկ ուտեստ վրացական խոհանոցից․Օրվա բաղադրատոմս

Բաղադրիչներ

1. Եգիպտացորենի ալյուր – 1 բաժակ
2. Կաթ – 1.5 լ
3. Սուլուգունի – 500 գ
4. Աղ

Սմբուկի խավիար՝ վրացական ձևով․ Օրվա բաղադրատոմս

Պատրաստման եղանակը

Առաջին տարբերակ.

Կաթը հասցնել եռման, ավելացնել բարակ շերտատած սուլուգունի: Ավելացնել մի փոքր աղ: Խառնել և ավելացնել եգիպտացորենի ալյուրը: Երբ զանգվածը պնդանա, ծածկել կափարիչով, իջեցնել կրակը և եփել 25-30 րոպե:

Երկրորդ տարբերակ.

Կաթի փոխարեն վերցնել ջուր (2-3 բաժակ), եռալուց հետո ավելացնել եգիպտացորենի ալյուրը (1 բաժակ): Լավ խառնել:

Դնել ցածր կրակի վրա՝ անընդհատ խառնելով: Երբ զանգվածը պնդանա, ավելացնել կտրատված սուլուգունի պանիր (300-400 գ): Խառնելով եփել՝ մինչև պանրի լրիվ հալչելը: Մատուցել տաք վիճակում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА