ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆեյքային պատերազմներ

26.04.2018 18:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ֆեյքային պատերազմներ

Սկել են հատկապես սոցիալական ցանցերով ակտիվ խասակցություններ պտտվել, թե կառավարության որոշ օղակներ զբաղված են ֆեք՝ կեղծված լուրեր տարածելով, որով փորձում են վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին: Թե ինչու, դժվար չէ կռահել. փորձում են Նիկոլի հասցեին եղած ցանկացած քննադատություն կամ ոչ նրան նպաստավոր տեղեկատվություն գրանցել ֆեյքի տակ: Սա նշանակում է, որ հականիկոլական տեղեկատվությունն այն աստիճանի է հասել, որ դրա դեմ ինչ-որ բան է պետք ձեռնարկել:

Անընդունելի է, որ քրեածին տարրերը հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում․ թույլ չենք տա․ Նիկոլ Փաշինյան

Բայց մյուս կողմից, չէ՞ որ Հայաստանում ֆեյքային լուրերի թեման նոր բան չէ, այդ թվում՝ այս հանրահավաքային շարքի ընթացքում: Օրինակ, նախօրեին միանգամից մի քանի օղակներ սկսեցին լուր պտտեցնել, թե Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել: մեկ այլ օրինակ է այն ֆեյքային տեղեկատվությունը, թե նախօրեին կայացած Սերժ Սարգսյան-ՀՀԿ խմբակցություն հանդիպման ժամանակ նախկին վարչապետը ՀՀԿ-ականների հետ քննարկել է նաև վարչապետի այլ հնարավոր թեկնածուների հարցը: Իբրեւ բացի Կարեն Կարապետյանից՝ Սարգսյանը խորհուրդ է տվել մտածել նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածության շուրջ: Այն, որ առավել քան բացհայտ, կոպիտ ֆեյքեր են, պարզ է: Եվ ո՞վ է դրանք տարածել, այսինքն՝ ո՞վ է իրավիճակը տանում ֆեյքային սրիկայական պատերազմների:

Վերջապես չմոռանանք, որ ֆեյք ասվածը արեւմտյան սուպերլիբերալիստանակ գործիքներից են:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА