ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շնորհակալություն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյան

24.04.2018 16:51 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Շնորհակալություն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարգել է Հայոց ցեղասպանության հիշատակը: Հայ ֆուտբոլիստն իր ֆեսբուքյն էջում գրել է.

Թելման Մովսեսով․ Մարզումից հետո հանդիպեցի Հենրիխ Մխիթարյանին

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը եւ զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА