ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

20.04.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ՉՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՆՑՄԱՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ

Վարչապետ Սերժ Սարգսյանը արդեն վարեց կառավարության առաջին նիստը: Ինչ վերաբերում է նախարարների նշանակումներին, ապա առաջին նշանակումները եղան այն նախարարների, ովքեր շարունակելու են պաշտոնավարել: Մնացյալների նշանակումն էլ, բնականաբար, կլինի Սահմանադրությամբ նախատեսված ժամկետներում:

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՐԱՑՈՂՆԵՐԸ, «ՋԱՐԴՈՂ ԳՈՒՄԱՐՏԱԿԸ» ԵՎ ԱՅԼՔ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇԱԽՄԱՏՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ՄԱՍՏԵՐ-ԿԼԱՍԸ»

Սերժ Սարգսյանի վարչապետական առաջին «սյուրպրիզը» այն էր, որ կառավարության նիստում հայտնեց իրեն` որպես ՀՀ երրորդ նախագահի հատկացված առանձնատնից հրաժարվելու մասին: Նա մատնանշեց, որ առանձնատան հարցին կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին նստելու է արդեն ուրիշ մարդ: Հարկ է նշել, որ այդ առանձնատան վերաբերյալ նախորդ շաբաթներին բավականին մեծ աղմուկ ու շահարկումներ են եղել, թեեւ եթե համեմատվում է Կոնդի այդ առանձնատունը, Լեւոն Տեր-Պետրոսյանի «սեւ դղյակի» հետ, ապա առաջին նախագահի առանձնատունը շատ ավելի ճոխ է: Բայց, բնականաբար, մեր հարգարժան ընդդիմադիրներին ԼՏՊ-ի տան ճոխությունը բնավ չի անհանգստացնում: Ինչեւէ, թեեւ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր անել այնպես, որ Սերժ Սարգսյանը չկարողանա գալ կառավարության շենք, սակայն վարչապետը շատ հանգիստ ժամանեց, կառավարության նիստն էլ, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի վկայությամբ, անցավ սովորականի պես: Ի դեպ, Սերժ Սարգսյանի` արդեն վարչապետի պաշտոնում անդրանիկ հարցազրույցն էլ թողնում է ինքնավստահության տպավորություն: Այդ հարցազրույցին առաջիկայում դեռ կանդրադառնանք, սակայն հարկ ենք համարում նշել հետեւյալը` Սերժ Սարգսյանի հավասարակշիռ անդրադարձը ցույցերի իրողությանը: Վարչապետը թեեւ մատնանշեց, որ ցույցերը կարող են խանգարել ներդրումներին եւ տուրիզմին, բայց շեշտեց, որ առաջնայնությունը տրվում է ՀՀ քաղաքացիների իրավունքներին եւ ազատություններին, եւ երբեւէ կառավարությունը չի գնա այդ ազատությունները սահմանափակելու ճանապարհով: Այսինքն` Սերժ Սարգսյանը մտավախություն չունի, որ երկրում կարող է տեղի ունենալ սահմանադրական կարգի տապալում: Իսկ, խոշոր հաշվով, սահմանադրական բարեփոխումները եւ սահմանադրական անցման եզրափակիչ փուլը կարելի է համարել գրեթե ավարտված: Ինչ-որ տեղ ընդդիմադիր զանգվածային ցույցերը նաեւ չեզոքացրել են այնպիսի երեւույթը, ինպիսին են ինտրիգները նախարարական եւ այլ նշանակումների հարցում: Կամա, թե ակամա դա իշխող կոալիցիայի համար խաղում է համախմբող դեր: Իսկ եթե այդ նույն ցույցերն ավարտվեն առանց խոշոր բախումների, ապա դա, բնականաբար, կլինի լրացուցիչ պլյուս Սերժ Սարգսյանի միջազգային վականիշին:

 

ՀՅԴ-Ի ԵՎ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՄԱՏԵՂ ՔԱՅԼԸ

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլի 19-ին, այսինքն այն օրը, երբ ՀՀ վարչապետն անցկացրեց կառավարության նիստը, ՀՀ նախագահն էլ որոշեց օգտվել Սահմանադրությամբ իրեն ընձեռած արբիտրաժային լիազորություններից: Արմեն Սարգսյանի տարածած հայտարարությունում մասնավորապես ասված է. «Ողջունում ՀՅԴ առաջարկությունը` ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ` առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով: Մինչ այդ կոչ եմ անում հանրային հավաքի մասնակիցներին` ցուցարարներին եւ իրավապահներին, հանդես բերել զսպվածություն եւ պատասխանատվություն»:

Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի հիշատակած ՀՅԴ-ի նախաձեռնությանը, ապա ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարությամբ հանդես էր եկել ՀՀ նախագահից ընդամենը մեկ-երկու ժամ շուտ, եւ այդ հայտարարությունում գլխանց հիշատակված էր ՀՀ նախագահի դերակատարությունը. «ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է անում խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո` որպես պետության գլուխ եւ սահմանադրության երաշխավոր, ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ` առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով»:

Սակայն վերադառնանք մեր խռովարարների խնդրին:

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՈՒՆԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԻ ԿԱՊԻՏԱԼԻԶԱՑԻԱՅԻ ԽՆԴԻՐ

Այն, որ գերտերությունները ուշադրությամբ հետեւում  են իրադարձություններին, ինքնին հուշում է, որ ցույցերը աշխարհաքաղաքական բաղադրիչ էլ ունեն: Հնարավոր է, որ որոշակի մայրաքաղաքներից հրահրում է իրականացվում, սակայն այդ նույն մայրաքաղաքներում հետաքրքրվում են այն նույն հարցով, որը հետաքրքիր է եւ մեզ բոլորիս` հանդարտ հանգուցալուծո՞ւմ կլինի, թե` քաոս: Պարզ է, որ մոտեցումները ենթադրում են տարբեր սցենարներ առաջինի եւ երկրորդի դեպքում: Նիկոլ Փաշինյանը, անշուշտ, կիրառելով թեժացման ե՛ւ հին, ե՛ւ առաջին անգամ փորձարկվող տեխնոլոգիաներ, ցույցերի եւ երթերի շնորհիվ կարողացավ գրավել թիվ մեկ ընդդիմադիրի տեղը: Սակայն առավել կարեւոր է, թե ինչպես է նա պահպանելու այդ դափնիները, ինչը թերեւս ոչ պակաս դժվար խնդիր է, քան հանրահավաքային ալիք ստեղծելը: Այժմ նա պետք է այդ ալիքը փորձի վերածել սեփական քաղաքական կապիտալի եւ, ընդհակառակը` ձգտի խուսափել այդ ալիքի տակ մնալու եւ «փչանալու» հեռանկարից: Որ իշխանափոխություն իրականացնել նա ի զորու չէ, դա ակնհայտ է, սակայն հարցերի հարցն է, թե ինչպես դուրս գալ հանրահավաքային պրոցեսից` արյունոտ բախումո՞վ, թե` առավել քաղաքակիրթ տարբերակով: Բախումը, անշուշտ, ինքնաբերաբար մեղադրանքների սլաքներն ուղղում է իշխանության ուղղությամբ, եւ, միգուցե, որոշ մայրաքաղաքներում դա ուրախություն պատճառի, բայց կարող է իսպառ զրկել Նիկոլ Փաշինյանին քաղաքական գործունեությունը շարունակելու հեռանկարից` զուտ երկարատեւ բանտարկության պատճառով: Համ էլ, Սերժ Սարգսյանի հորդորը «Ելքին»` իրենց գործընկերոջը փողոցից «տուն» վերադարձնելու, նաեւ մեսիջ էր պարունակում, որ հակասահմանադրական քայլերը չեն հանդուրժվելու:  վ այսպես, մնում է ավելի ցիվիլ տարբերակը: Իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանին սպասվում է այնպիսի վտանգ, ինչպիսին է իր իսկ արթնացրած ուսանողության հետագա արձագանքը: Ուսանողության այն  հատվածը, որը ուսումը սկսել կամ շարունակում է զինծառայությունից հետո եւ արդեն հիմնականում ծանոթ է վառոդի հոտին, մի քանի օրվա «հեղափոխական դրայվից» հետո անխուսափելիորեն ե՛ւ ինքնիրեն, ե՛ւ Նիկոլ Փաշինյանին պետք է ուղղի հարցադրումներ` շարունակության, բուն նպատակների եւ հասանելիքների մասին: Իսկ այդ հարցադրումները կարող են բավականին տհաճ լինել Նիկոլի համար... Բացի այդ, երիտասարդության այդ հատվածին այնքան էլ դյուրին չէ մանիպուլյացիայի ենթարկել: Հենց այդ պատճառով ուսանողական միջավայրում Նիկոլ Փաշինյանը առավել գերադասելի է համարում 17+ կոնտինգենտը, որոնց անհամեմատ ավելի հեշտ է մանիպուլացնել եւ ուղեղալվացման ենթարկել: Եվ դրան նա գումարեց նաեւ այն գործելակերպը, ինչպիսին է դպրոցականների ներգրավումը: Մի կողմից` շատ հեշտ է երեխաներին մանիպուլացնել, մյուս կողմից` անչափահասները կարող են ծառայել կենդանի վահան` կազմակերպիչների եւ ոստիկանության միջեւ: Դա, անշուշտ, ծայրահեղ ցինիկ ու անբարոյական է, սակայն քաղաքականությունն ինքնին ցինիկ զբաղմունք է: Ինչ վերաբերում է տեխնոլոգիաներին, ապա անպայման դրանց բաղկացուցիչ մասն են տեղեկատվական սադրանքները: Առաջինը վերաբերում է «հայաստանցի-ղարաբաղցի» արհեստածին հակամարատության բորբոքմանը, որն այնքան սիրում էր ծերուկ Տեր-Պետրոսյանը: Սկզբում դրան լծվեց տխրահռչակ Սաքունցը, սակայն այդ կերպարանքն այնքան վատահամբավ է, որ նրան դատապարտեցին անգամ որոշ գրանտակեր շրջանակներ, եւ, բնականաբար, ոչ մի ցուցարար չհավատաց սաքունցական այն ստին` իբր Արցախից ուղղաթիռով զորք են բերում ցույցերը ճնշելու համար: Դա չաշխատելուց հետո արդեն որոշ ռուսական եւ ուկրաինական կայքերի միջոցով լուր շրջանառեցին` իբր Արցախից տանկեր են գալիս ցուցարարների դեմ, բայց դա էլ լավ չաշխատեց: Այստեղ իր դերն ունի նաեւ այն, որ Նիկոլ Փաշինյանն ինքը ձգտում է նրան, որպեսզի այդպիսի կեղտոտ սադրանքները չկապեն իր անվան հետ...

ԹԱՎՇԱԿՐՈՆՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՐԳ

Սակայն այլ տիպի սադրիչ ապատեղեկատվությունները, ընդհակառակը, սիրված են ե՛ւ ցուցարարների առաջնորդի, ե՛ւ նրա շրջապատի կողմից: Խոսքը վերաբերում է ոստիկանների` ցուցարարների կողմն անցնելու ցնդաբանությանը: Սկզբում  շրջանառվեց լուր` իբր Սփյուռքը խոստացել է 10 հազար դոլար պարգեւ այն ոստիկանին, ով առաջինը կանցնի ցուցարարների կողմը, իսկ հետո տարածել են ապատեղեկատվություն` իբր Գյումրիում 12 ոստիկաններ դիմել են այդպիսի քայլի, ինչը,  սակայն, պարզ ապատեղեկատվություն է, թեեւ դրա հետ տարածում են նաեւ ոստիկանների խմբակային լուսանկար: Եվ անշուշտ, դա ոչ առաջին, ոչ էլ վերջին սադրիչ սուտն է: Եվ, բնականաբար, մենք հետեւելու ենք նաեւ այդ «տեղեկատվական ճակատին» իր` ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա բաղադրիչներով հանդերձ: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА