o C     06. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՆՈՐ ՓՈՐՁՆ ԷԼ ՁԱԽՈՂՎԵՑ

10.04.2018 20:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐԵԼՈՒ ՆՈՐ ՓՈՐՁՆ ԷԼ ՁԱԽՈՂՎԵՑ

Անցած շաբաթվա վերջից Արեւմուտքը հերթական աղմուկն է բարձրացրել քիմիական զենքի մասին: Դեռ չմարսած նախկին երկակի շպիոն Սկրիպալի եւ նրա դրսեր թունավորման պատմությունը, հիմա էլ կրկին Ասադին են մեղադրում, թե նա Դամասկոսի արվարձանային Արեւելյան Գուտայում, ավելի կոնկրետ, գրոհայինների ձեռքին գտնվող վերջին քաղաքում՝ Դումայում, քիմիական զենքի գործադրման հրաման է տվել:

ՌԴ օդատիեզերական եւ սիրիական բանակային ուժերը ոչնչացնել հարյուրավոր զինյալներ

 

ԵՐԲ ՉԵՆ ԳՈՐԾՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Ինչպես Սկրիպալի, այնպես էլ՝ Դումայի դեպքում որեւէ ապացույց չկա: Միակ «հիմնավորումը» գրոհայինների եւ նրանց կից եւ արեւմտյան ֆինանսավորմամբ գործող որոշ «հումանիտար» կառույցների տարածած տեսագրությունն է: Ընդ որում, մեկ անգամ չէ ապացուցվել, որ նույն կառույցները քիմիական զենքի գործադրման մասին ներկայացումներ են բեմադրել, որից էլ հաճույքով օգտվել են ամերիկյան  ամենաբարձրաստիճան պաշտոնյաները: Եվ հիմա էլ, թեեւ նախագահ Թրամփը, որ մշտապես ամերիկյան հիմնական լրատվական աղբյուրներին անվանում է կեղծ նորություններ՝ ֆեյքեր տարածողներ, Դումայի «քիմիական հարձակման» մասին այդ լրատվամիջոցների հրապարակումները հազիվ լույս տեսած, միանգամից սկսեց մեղադրել ոչ միայն Ասադին, այլ նաեւ՝ ՌԴ-ին եւ Իրանին: Ավելին, ամերիկյան մի շարք բարձրաստիճան կառույցներ սկսեցին խոսել Սիրիային հրթիռային հարված հասցնելու հավանականության մասին: Վերջապես, անցած գիշեր սիրիական Թայֆորի ռազմական օդանավակայանը ենթարկվեց հրթիռային գրոհի: Եվ ամենաուշագրավը` Պենտագոնը միանգամից հայտարարեց, որ դա իր գործը չէ... Այսպիսով, այս ի՞նչ է կատարվում, դեպի ո՞ւր է գնում այս խիստ վտանգավոր ընթացքը: Բայց մինչ այս հարցերին հասնելը, նախ այս ամենից բխող մեկ կարեւորագույն հետեւություն: Այսպիսով, աշխարհի մասշտաբով ակնհայտորեն չեն գործում միջազգային իրավունքի եւ անվտանգության մի շարք կարեւոր սկզբունքներ, որոնց առկայությունը, լավ թե վատ, Երկրորդ աշխարհամարտից հետո կանխում էր գլոբալ բախումները: Սկրիպալի եւ Գուտայի «թունավորման գործը» եւս մեկ անգամ ցույց տվեց, որ իրավունքի անկյունաքարային սկզբունքներից մեկը՝ անմեղության կանխավարկած ասվածն արդեն գոյություն չունի: Մի կողմ թողնենք անգամ այն պարզ հարցերը, թե ինչո՞ւ պետք է ռուսները թունավորեին դեռ մի 10 տարի առաջ մինչեւ վերջ «քամված» ու միանգամայն անպետք դարձած շպիոնին, կամ ինչո՞ւ պետք է Ասադը քիմիական հարված հասցներ մի բնակավայրի, որը մի քանի օրից, առանց անգամ մեկ կրակոցի, իր ձեռքն է անցնելու, եւ մի պահ ընդունենք, որ իրականում ռուսներն են թունավորել Սկրիպալին եւ Ասադը՝ Դումայի բնակիչներին: Նույնիսկ այդ դեպքում, մեկ է, մեղավորությունը հաստատողը միայն դատարանն է: Մինչդեռ իրենց իրավունքի գերակայությունից երկարաշունչ ճառեր կարդացող Բրիտանիան եւ ԱՄՆ-ը, այն էլ՝ առաջին դեմքերի մակարդակով, ուղղակի մեղադրանքներ են ներկայացնում: Ընդ որում, երբ երկու կոնկրետ օրինակում էլ ոչ միայն դատարանի որոշում չկա, իսկ մեղադրանքների հիմքում, խելքին մոտ անգամ մեկ ապացույցի փոխարեն, այնպիսի պրիմիտիվ «հիմքեր» են դնում, որը չէր անի անգամ դասից փախած աշակերտը՝ իր արարքը ուսուցչի մոտ բացատրելիս: Արդյունքում, երբ աշխարհի մասշտաբով այդքան ցուցադրաբար չի գործում անմեղության կանխավարկածը, դա նշանակում է, որ ցանկացած պետություն կարող է իրենից թույլին հանգիստ մեղադրել ինչում մտքովն անցնի եւ այդ «հիմքով»՝ անցնել կոնկրետ գործողությունների:

Իսկ այդ գործողություն ասվածը կարող է լինել նաեւ ամենածայրահեղ տեսքով, հաշվի առնելով, որ նույն Լոնդոնի եւ Վաշինգտոնի ջանքերով՝ ոչնչացված է նաեւ հաջորդ զսպող կարեւորագույն սկզբունքը: Նույն Դումայի օրինակը. ԱՄՆ-ը, դեռ ոչինչ չապացուցած, սպառնում է միջուկային հարվածով: Իսկ ու՞ր մնաց ուժի կամ ուժի չգործադրման սկզբունքը: Այսպիսով, ողջ համաշխարհային համակարգը կարող է անցնել այս գործելաոճին. «մածունը սեւ է» սկզբունքով մեղադրում ես հարեւանիդ, եւ եթե նա պահանջդ չկատարեց, սպառնում ես գլուխը ջարդել: Ավելի ճիշտ, հանգիստ գլուխը ջարդում ես, քանի որ համաշխարհային մյուս կարեւոր զսպիչ մեխանիզմը՝ սուվերենության իրավունքը եւս չի գործում: Այն է, արգելված է որեւէ պետության զորքերի մուտքը մեկ այլ պետություն, առանց վերջինիս հրավերի կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման: Միայն մեկ փաստ. ԱՄՆ-ը ոչ միայն Սիրիային սպառնում է հրթիռային հարվածով, այլ նրա զորքերն այդ երկրում են՝ առանց հրավերի կամ ՄԱԿ-ի ԱԽ որոշման:

Կարելի է ոտնահարվող հիմնական սկզբունքների ցանկը դեռ երկար շարունակել: Սակայն թվարկվածը բավական է համոզվելու համար, որ Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված համաշխարհային անվտանգության համակարգը չի գործում: Իսկ դա նշանակում է, որ ցանկացած զարգացում չի բացառվում, այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ-որ աննորմալ չինովնիկի մտքով այդ պահին ինչ կանցնի:

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԻՐԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ՍԻՐԻԱՅԻ ՀԱՐՑՈՎ

 

ԹՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԽՏԱՆԻՇ

Բայց վերադառնանք Դումայի «քիմիական հարձակմանը»: Նախօրեին վերսկսվեց այդ քաղաքից գրոհայինների պայմանավորված դուրսբերման գործընթացը, այսինքն՝ մի քանի օրից քաղաքը կանցնի սիրիական բանակի վերահսկողութայն տակ: Այսինքն, եթե ընդունենք, որ քիմիական հարձակման մասին այդ բլեֆը Թրամփին Սիրիայում մեծ պատերազմի մեջ ներքաշելու իմաստ ուներ, ապա այն ակնհայտորեն չաշխատեց: Եթե Թրամփին պատերազմի մեջ ներքաշելու վարկածով ենք առաջ գնում, ապա ենթադրելի է, որ Թայֆորի օդանավակայանի հրթիռային գրոհը եւս նույն խաղի վերջին քայլն էր ¥այդ մասին է ակնարկում այն, որ հարձակումը տեղի ունեցավ, երբ հայտնի դարձավ, որ գրոհայինները հեռանում են Դումայից, այսինքն՝ քիմիական հարձակման բլեֆը չի աշխատելու¤, թերեւս կառուցված էր այն հաշվարկի վրա, որ ռուսները, ինչպես որ խոստացել էին, պատասխան հարված կհասցնեն: Սակայն սա եւս թույլ, ավելի ճիշտ՝ կոպիտ քայլ էր. խոսքը հրթիռային հարձակման մասին է, այսինքն՝ հրթիռներ արձակող օբյեկտները միանգամից են ֆիքսվում: Իսկ դա նշանակում է, որ Պենտագոնը պարզապես չի կարող ստել, թե՝ դա մենք չենք, իսկ ռուսներն էլ, բացառվում է, որ հրթիռ արձակողի փոխարեն, ամերիկացիներին հարվածեին: Բայց փաստ է, որ հրթիռներն արձակվել են, եւ հիմա բոլոր թելերն Իսրայել են տանում. հարձակունից ժամեր անց  ՌԴ պաշտպանության նախարարությունն այնուամենայնիվ տեղեկացրեց, որ գրոհել է իսրայելյան երկու ինքնաթիռ: Իսկ Իսրայելը, դժվար չէ բացատրելը, որ անգամ ռուսների հետ պատերազմի միջոցով ամերիկյան զորքերին Սիրիայում պահելու հարցում մեծ շահագրգռվածություն ունի: Սակայն Թրամփը սպառնում է զորքերը հանել, մինչդեռ նրա վրա Իսրայելի ազդեցություն բավականին թուլացել է: Այդ թվում, եթե մեկ տարի առաջ Սիրիայի ուղղությամբ նույն քիմիական զենքի պատրվակով հրթիռներ արձակելը Թրամփը բացատրեց, թե իր դուստրը՝ օրթոդոքս հրեա Ջարեդ Քուշների կինը՝ Իվանկան է համոզել, ապա դրանից հետո բացահայտորեն Իսրայելի շահերով առաջնորդվող այս ամուսնական զույգի ազդեցությունը Սպիտակ տանը հետեւողականորեն նվազում է: Համենայնդեպս, շատ աղբյուրներ են ակնարկում, որ Թրամփն արդեն ոչ միայն փեսային, այլ դստերն էլ չի վստահում: Արդյունքում, այն տպավորությունն է, որ չկարողանալով երկրորդ անգամ նույն բավականին պարզունակ «քիմիական» խաղով Թրամփին բախման մեջ քաշել ¥իսկ այս դեպքում ռուսները, ինչպես որ խոստացել էին, ըստ ամենայնի, կպատասխանեին հարվածին¤, Իսրայելը ստիպված էր վերջին փորձն անել՝ սեփական հարվածների միջոցով մեծ բախում հրահրել:

Սակայն ասել, թե Դումայի քիմիական զենքի խաղը, բացի քարոզչականից, որեւէ ռեալ էֆեկտ կունենա սիրիական խաղատախտակին, սխալ կլիներ: Մոտ օրերս էլ, ինչպես նշեցինք, ավարտին կհասնի ողջ Արեւմտյան Գուտայի ազատագրման գործընթացը, այսինքն՝ դրա շուրջ կառուցվող աշխարհաքաղաքական խաղերը եւս վերջակետին են հասնում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА