ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գյուրջիեւ» անսամբլի համերգաշարի մեկնարկը կտրվի Տ. Մանսուրյանի նոր ստեղծագործությամբ` «Արի տուն»

14.03.2018 15:57 ՄՇԱԿՈՒՅԹ
«Գյուրջիեւ» անսամբլի համերգաշարի մեկնարկը կտրվի Տ. Մանսուրյանի նոր ստեղծագործությամբ` «Արի տուն»

Այս ամիս «Գյուրջիեւ» անսամբլը հանդես կգա երեք համերգային ծրագրերով: Մեկնարկը կտրվի Հայաստանում մարտի 15-ին  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Կհնչեն Գյուրջիեւի ստեղծագործություններից, ինչպես նաեւ Կոմիտասի «Յոթ պար» եւ «Մշո շորոր» ստեղծագործությունները՝ Լեւոն Էսկենյանի գործիքավորմամբ եւ փոխադրմամաբ: Համերգային ծրագրում ընդգրկված է նաեւ աշխարհահռչակ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի՝ հատուկ «Գյուրջիեւ» անսամբլի եւ այս համերգաշարի համար գրված ստեղծագործությունը՝  «Տուն արի» վերնագրով:

«Թատրոնների համար սա աննախադեպ երեւույթ է». Գյումրու թատրոնի եռօրյա հյուրախաղերի տոմսերը սպառված են (տեսանյութ)

Նշենք, որ մարտ ամսին «Գյուրջիեւ» անսամբլը հանդես կգա եւս երկու համերգային ծրագրերով՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահայում եւ Գերմանիայի Համբուրգ քաղաքում:

Ինչպես նշում է «Գյուրջիեւ» անսամբլի գեղարվեստական ղեկավար Լեւոն Էսկենյանը, համատեղ համերգ ունենալու գաղափարն առաջացել էր դեռեւս 2015-ին, իսկ ոգեշնչման աղբյուրը եղել է «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխությունը. «Սիրիական պատերազմը փախստական դարձրեց բազմահազար սիրիացիների, բայց մոտ մեկ դար առաջ հենց սիրիացիները փրկեցին ու ապաստան տվեցին Ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի: Այս ծրագրի միջոցով ցանկանում ենք մեր երախտագիտության խոսքն ուղղել եւ խաղաղություն մաղթել սիրիացի ժողովրդին: Սա նաեւ լավ առիթ է եւս մեկ անգամ ամրապնդելու երկու ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը»,-Լեւոն Էսկենյան:

Հատուկ համբուրգյան համերգի համար գրվել են նոր ստեղծագործություններ հայ եւ սիրիացի կոմպոզիտորների կողմից: Կհնչեն նաեւ Գյուրջիևի ստեղծագործություններից, Կոմիտասի «Մշո շորոր»-ը եւ «Կարնո շորոր»-ը, ինչպես նաեւ Տ. Մանսուրյանի «Տուն արի» ստեղծագործությունը:

 Հատկանշական է, որ «Գյուրջիեւ» անսամբլը իր 10-ամյա գործունեության ընթացքում բազմաթիվ համերգային ծրագրերով է հանդես եկել Հարավային Ամերիկայի, Եվրոպայի, Միջին Արեւելքի ավեի քան 20 երկրներում՝ ելույթներ ունենալով միջազգային հեղինակավոր փառատոններում եւ լավագույն համերգասրահներում: Անսամբլը աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ հոլանդական «Edison Award»-ի մրցանակակիր է: Իսկ անսամբլի «Կոմիտաս» ձայնասկավառակը, որը թողարկվել է աշխարհահռչակ «ECMrecords»-ի կողմից, 2016-ին «Songlines Award»-ի կողմից ընդգրկվել է 10 լավագույն ձայնասկավառակների շարքում: Ձայնասկավառակի մեջ զետեղված ստեղծագործություններն արդեն մեկ տարի է՝ հնչում են «British Airways»-ի ինքնաթիռներում:
 

Ապրիլյան պատերազմի անկյուն չունենալով` ստեղծում ենք թավշյա հեղափոխության ցուցասրահ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА