ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՆՁ, ԿՆՈՋՍ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՍ ՓԱՅՏԵՐՈՎ, ՔԱՐԵՐՈՎ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵՑ»

13.03.2018 21:40 ՔՐԵԱԿԱՆ
«ԻՆՁ, ԿՆՈՋՍ, ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՍ  ՓԱՅՏԵՐՈՎ, ՔԱՐԵՐՈՎ ԾԵԾԻ ԵՆԹԱՐԿԵՑ»

Մարտի 8-ին Կոտայքի մարզում արձանագրված արտառոց դեպքը մեծ աղմուկ առաջ բերեց: Խոսքը Ողջաբերդ գյուղի 4-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Սահակ Պապիկյանի եւ նույն գյուղի 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Աշոտ Մուշեղյանի կողմից Ողջաբերդ գյուղի 1-ին փողոցի 1-ին տան բնակիչ, 63-ամյա Նորայր Մելքոնյանին՝ տեղի համայնքապետին, 36-ամյա Գրիգոր Մելքոնյանին եւ նույն գյուղի 7-րդ փողոցի բնակիչ` 45-ամյա Արեւշատ Մելքոնյանին ծեծի ենթարկելու պատմության մասին է:

Իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից. Ոստիկանություն

Այսպիսով, ինչո՞ւ են ծեծել, համայնքապետ ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում այս պարզաբանումը տվեց.

- Ընդամենը թույլ չեմ տվել, որպեսզի հողատարածք օգտագործեն եւ ցանկապատեն: Ա՛յ, էդ մի հատ ցանկապատի համար ինձ, կնոջս, հարազատներիս փայտերով, քարերով ծեծի ենթարկեց հարեւան կոչվածը: Օրը ցերեկով ծեծի ենթարկվեցինք մեր իսկ բակում: Ու էդքանից հետո արդեն քանի օր է անցել, ոչ մեկն էդ տնից չեկավ ասեր, խոսեր: Ոչ մի թշնամություն մինչ այս չենք ունեցել, որ ասեմ թշնամական հարաբերությունների մեջ էինք կամ չգիտեմ ինչ: Էսպիսի բան չէր եղել, սա խայտառակություն է, էս չլսված բան էր:

Իհարկե, սա ընդամենը համայնքի ղեկավարի պնդումն է, որը կհաստատի՞ նախաքննությունը, թե՝ ոչ, հարց է: Ընդ որում, ծեծի փաստը, թերեւս, կհաստատի: Այլ հարց է, թե դրա իրական պատճառները որո՞նք են: Ն.Մելքոնյանը զարմանում է, թե ինչո՞ւ պետք է հարեւանն իր վրա հարձակվեր «էդ մի հատ ցանկապատի համար»: Դա իրոք տարօրինակ է՝ «էդ մի հատ ցանկապատի համար» հազիվ թե հարեւանը հարեւանի, առավել եւս՝ նրա կնոջ ու որդու վրա ձեռք բարձրացներ: Բայց, երբ հարձակվում են հարեւանի, այն էլ՝ 1991թ.-ից գյուղը ղեկավարող հարեւանի տան վրա, ապա միանշանակ է, որ դա «էդ մի հատ ցանկապատի համար» չէր կարող լինել: Կարճ ասած, ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան փորձում է ներկայացնել գյուղապետը:

Իսկ թե ինչ ընթացքի մեջ է սույն գործով քննությունը, փորձեցինք հետաքրքրվել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, որտեղից մասնավորապես տեղեկացրին. «Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն»:

Զանգվածային հավաքներին մասնակցած աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА