ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկին նշանածը աղջկան առեւանգելՙ այնուհետ վերադարձրել է ներողություն խնդրելով կատարվածի համար

13.03.2018 15:33 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նախկին նշանածը աղջկան առեւանգելՙ այնուհետ վերադարձրել է ներողություն խնդրելով կատարվածի համար

 Երեկ՝ մարտի 12-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակչուհի՝ Լիլիթ Ադիբեկյանի կողմից, ով հայտնել է, որ ժամը 01։30-ի սահմաններում իր Mitsubishi մակնիշի ավտոմեքենայից աղջիկ են առեւանգել: Մեզ հետ զրույցում Լիլիթ Ադիբեկյանը մանրամասնեց դեպքը. 

Նոր նախագահից գործնական քայլերի սպասելն իմաստ չունի. հարցում

«Երեկ իմ մեքենայով, իմ մտերիմ ընկերուհու աղջկանՙ Ինգա Ո.-ին ճանապարհում էի օդանավակայան, ով պետք է մեկներ Մոսկվա, նա այնտեղ է բնակվում: Ինգան Հայաստան էր եկել մարտի 8-ի կապակցությամբ: Սակայն ժամը 01։30-ի սահմաններում Երևանյան խճուղու թիվ 40 հասցեի մոտ Ավան վարչական շրջանի բնակիչ Արամ Պետունցը երեք մեքենաներովՙ Mercedes ու Lexus, իսկ երրորդ մեքենայի մակնիշը չհասցրեցի տեսնել, անընդհատ փորձում էին մեքենայիս դեմը կտրել: Սկզբում բանի տեղ չդրեցի, բայց, երբ նրանք շարունակեցին խոչընդոտել իմ ճանապարհը, որոշեցի իջնել մեքենայից եւ խոսել այդ երիտասարդի հետ: Նշեմ, որ  երիտասարդը իմ ընկերուհուս աղջկա նախկին նշանածն էր: Այդ պահին մեքենայից իջավ նաեւ Ինգան եւ փորձեց տղային համոզել, որ հանգիստ թողնի իրեն: Երբ մենք բանակցում էինք Արամի հետ նկատեցի, որ մեքենայիս հետեւի անվադողերը մյուս մեքենայի երիտասարդները իջեցնում են: Խոսակցությունը թողնելով զայրացած մոտեցա նրանց կողմը, որի ընթացքում Արամն ու մի քանի այլ տղաներ Ինգային փախցրեցին եւ տարան դեպի իրենց մեքենա եւ արագ հեռացան: Տեղում զանգահարեցի ոստիկանություն, որի արդյունքում աղջկան հետ բերեցին: Ինգան ոստիկանություն բողոք չի ներկայացրել եւ հայտնել է որ ամեն ինչ արդեն նորմալ է»:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА