ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թբիլիսիի հայկական թատրոնի շենքը կվերաբացվի երկու տարի անց (տեսանյութ)

13.03.2018 14:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թբիլիսիի հայկական թատրոնի շենքը կվերաբացվի երկու տարի անց (տեսանյութ)

Հայաստանից դուրս գործող միակ հայկական թատրոնի`Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը 7 տարի առաջ վթարային համարվելով, իր դռները փակեց հանդիսատեսի համար: Երկարատեւ դադարից հետո թատրոնը նախորդ տարվա օգոստոսից հիմնանորոգվում է. «Վերակառուցման աշխատանքները կտեւեն մոտ 2 տարի, բայց արդյունքում կստանանք հրաշալի թատերական շենք՝ ժամանակակից բոլոր տեխնիկական հնարավորություններով, որը կլինի Վրաստանի լավագույն թատերական շենքերից մեկը»,- այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողներին տեղեկացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար ԱՐՄԵՆ ԲԱՅԱՆԴՈՒՐՅԱՆՆ ու հավելեց, որ թատրոնում վերջին անգամ մեծ վերանորոգում եղել է 70-ական թվականներին:

Վարչապետն ու կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանի «Արմենիա» խորագրով ցուցահանդես

Image may contain: 3 peopleԻնչեւէ, այս յոթ տարվա ընթացքում թատրոնի անձնակազմը ձեռքերը ծալած չի նստել, այլ ներկայացումներով շրջագայել է ոչ միայն Թբիլիսիի, այլ նաեւ Հայաստանի տարածքով մեկ. «Երբ ասում են, թե թատրոնը չի գործում, այդ նախադասությունն ինձ սպանում է: Ոչ թե թատրոնը, այլ թատրոնի շենքը չի գործում, սրանք տարբեր բաներ են: 7 տարվա ընթացքում տարին 4-5 բեմադրություն ենք արել, արդյունքում այսօր ունենք 40 նոր ներկայացում, որոնք տարվա ընթացքում խաղացել ենք 40-50 անգամ: Այս 7 տավա ընթացքում խաղացել ենք առաջատար թատրոնների շենքերում, հյուրախաղերով եղել ենք Ֆրանսիայում, Հունաստանում, Ռուսաստանում, իսկ Հայաստանը մեր տունն է, ամեն տարի լինում ենք»:

Ի դեպ, ինչպես «Իրավունքն» անդրադարձել է, այսօր երեկոյան Պարոնյանի անվան թատրոնի բեմում Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Օրը՝ անձրեւոտ...» ներկայացմամբ:

Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Լուսանկարներն այստեղ

 Առավել մանրամասն` տեսանյութում.  

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА