ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մասիմիլիանո Ալեգրին` Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտի մասին

12.03.2018 17:50 ՍՊՈՐՏ
Մասիմիլիանո Ալեգրին` Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտի մասին

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին պատմել է, որ Չեմպիոնների լիգայի այս մրցաշարում ֆավորիտ է համարում Մադրիդի «Ռեալին»։

Իսկ ԱԱԾ-ն չի ներկայացրել է այնպիսի մեղադրանք, ինչի մասին խոսում է վարչապետը

«Հույս ունեմ, որ քառորդ եզրափակիչում «Յուվենտուսը» չի հանդիպի «Բարսենալոնայի» ու «Ռեալի» հետ։ Կարծում եմ, որ «Ռեալը» մրցաշարի գլխավոր ֆավորիտն է։ Ոչ մի թիմ այնպես չի նախապատրաստվում այս մրցաշարի խաղերին, ինչպես նրանք»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Իտալիայի չեմպիոնը հաղթահարել էր Լոնդոնի «Տոտենհեմի» արգելքը (2։2, 2։1), իսկ հաջորդ փուլի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ։ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի նախորդ 2 մրցաշարերի հաղթողն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА