ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սեւանում լողանալու Էլչիբեյի ցանկությունը չիրականացավ. Սեւանն այսօր կա, իսկ նա` ոչ

09.03.2018 17:11 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Սեւանում լողանալու Էլչիբեյի ցանկությունը չիրականացավ. Սեւանն այսօր կա, իսկ նա` ոչ

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների օրը հայտարարելուց  հետո Ալիեւը կրկին հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով: Ինչպես միշտ Ադրբեջանի նախագահը երազում է Երեւանը գրավելու եւ Սեւանում լողանալու մասին:
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՎԱԼԵՐԻ ԹՈՒՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Ալիեւի հայտարարությանը, հիշեցրեց, որ նախկինում էլ Ադրբեջանի 2-րդ նախագահ Աբուֆլազ Էլչիբեյն էր երազում Սեւանում լողանալու մասին. «Էլչիբեյի հայտարարությունը, թե կլողանա Սեւանում`չարդարացավ: Սեւանն իր կապուտակ քաղցրահամ ջրով մնում է, իսկ Էլչիբեյը չկա»,-նշեց Վ. Թունյանը:
Ինչ վերաբերում է Ալիեւի այն հայտարարությանը, թե Երեւանն ադրբեջանական տարածք է, Վալերի Թունյանը նշում է, որ այդ հայտարարությունը քաղաքական սադրանք է, որը քաղաքական հարթակ է մտել 2008 թվականին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն Յաղուբ Մահմուդովի նախաձեռնությամբ. «Նույն թվականի մայիսին տեղի ունեցավ Միլլի Միջլիսի նիստը, որտեղ պատգամավորները հաստատեցին այս դրույթը: Խնդիրն այն է, որ 1994 թվականի  Բիշքեկի համաձայնությանը չհետեւեց զինդադադարի պայմանագրի կնքումը: Սա մեր ախոյանին թույլ տվեց որոշ չափով ոտքի կանգնել եւ արդեն 1998 թվականի մարտի 26-ին Հեյդար Ալիեւը ստորագրեց օրենք`ադրբեջանական ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ, որտեղ առաջ քաշվեց հինգ ցեղասպանությունների մասին հարցերը: Այդ դրույթը հաստատելու համար Ադրբեջանը հրապարկեց  որոշակի նյութեր, թե իբրեւ հայերը Երեւանն իրենցից գրավելով հռչակել են մայրաքաղաք»,-նշեց մեր զրուցակիցը եւ ընդգծեց, որ այդ ժամանակ  Ադրբեջանը չուներ մայրաքաղաք, քանի որ Բաքվում Ստեփան Շահումյանի գլխավորությամբ  գտնվում էր Բաքվի կոմունան: Պատմաբանը նաեւ հիշեցերեց, որ դեռեւս 1907 թվականին Ելիզավետպոլում կայացել է պանթուրքական համագումար, որտեղ խնդիր էր դրվել ստեղծել Դաֆինը, որը կզբաղվեր այն նույն գործունեությամբ, ինչ Դաշնակցությունը հայ ժողովրդի մոտ. «Որոշվում է հայերին վտարել Արցախից, նրանցից գրավել Աղդամը, Խոջալուն եւ ողջ Արցախը: Նախատեսվել էր այդ հարցին անդրադառնալ հաջորդ համագումարին, որը տեղի կունենար  Ղրիմում: Այնուհետեւ որոշում են կայացնում, որ Նախիջեւանը եւ Երեւանի շրջանները կազմում են Արեւմտյան Հայաստանը: Երբ 1918 թվականի վերջին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, ադրբեջանցիները ձեռնակեցին բոլոր միջոցները, որպեսզի գերիշխեն այս տարածաշրջանում: Նույն թվականի մայիսի 2-ին ադրբեջանցի պատգամավորներից մեկը հանդիպեց Թալեաթի եւ Էնվերի հետ, որտեղ որոշվեց երկու պետությունները դարձնել սահմանակից`գրավելով Երեւանը, Ջուլֆան եւ այլն: Նպատակն այս տարածքների յուրացումն էր, որի համար առ այսօր պայքարում են»,-ընդգծեց Վալերի Թունյանը եւ հավելեց, որ Երեւանը ադրբեջանական տարածք կոչելու Ադրբեջանի լոզունքների ողջ պատմությունը սա է:

Կառավարական առանձնատների ջրի 54 մլն դրամ պարտքի մասին հայտարարությունը վրիպակ է. վարչապետի խոսնակ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА