ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱԼԻԵՎՆ ՕԳՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

21.02.2018 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱԼԻԵՎՆ ՕԳՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Վերջին ժամանակահատվածում ամենամտահոգիչ իրադարձություններից մեկը, ինչ խոսք, Ալիեւի հերթական հակահայկական հիստերիան էր: Ինչ խոսք, նա շատ է խոսել Երեւանն ու Զանգեզուրը գրավելու իր երազանքի մասին, որին արդեն սովորել ենք ուշադրություն չդարձնել: Բայց երբ նա այդ մասին հայտարարություններ է անում, երբ նոր-նոր էր հանդիպել Մինսկի խմբի համանախագահների հետ, այն էլ, երբ խոսվում էր սահմանային վերահսկողության մեխանիզմների ներդրման շուրջ առկա առաջընթացի մասին, այլ իմաստ է ստանում: Այսինքն, ի՞նչ է պետք սպասել Բաքվից, հարցի հետ կապված մեկնաբանություն խնդրեցինք ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՑ:

Կառավարական առանձնատների ջրի 54 մլն դրամ պարտքի մասին հայտարարությունը վրիպակ է. վարչապետի խոսնակ

-Իհարկե, Ալիեւի այդ հայտարարության մեջ որեւէ նոր բան չկա: Ժամանակին Էլչիբեյն էր Սեւանում ոտքերը լվալու մասին խոսում, հետո՝ Հեյդար Ալիեւը, իսկ Իլհամ Ալիեւն այնքան է խոսել Զանգեզուրի եւ Երեւանի մասին, որ արդեն դժվար է հիշելը: Նոր բան չեն նաեւ Ադրբեջանի հակասական հայտարարությունները, երբ ինչ-որ հարցի շուրջ բանակցային սեղանի շուրջ համաձայնություն ձեռք բերելուց անմիջապես հետո դրան լիովին հակասող հայտարարություններ են հնչեցնում:

Բայց միեւնույն ժամանակ չենք կարող մտածել, թե հայտարարեց Զանգեզուրի ու Երեւանի մասին ու վերջ, դա ընդամենը հռետորական հայտարարություն է: Ի վերջո, չմոռանանք, որ Ադրբեջանը մեծ աշխատանք է կատարում պատմությունը կեղծելու ուղղությամբ: Ուրեմն՝ ո՞րն է իմաստը: Այն, որ այդ տիպի հայտարարությունները միանգամայն տեղավորվում են պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ, դժվար չէ նկատելը: Այսինքն, նաեւ նման հայտարարություններով Ադրբեջանը փորձում է օգնել Թուրքիային՝ այդ գաղափարախոսության իրականացման հարցում: Այլ հարց է, թե ներկայումս իրական հող ունի՞ թուրքական այդ գաղափարախոսությունը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Վաղարշակ Հարությունյանի հետ մեր զրույցն ամբողջությամբ կներկայացնենք «Իրավունքի» ուրբաթ օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА