ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել

10.02.2018 14:44 ԻՐԱՎՈՒՆՔ
ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել:

 2002 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել՝ հաստատելով Երևանի Կենտրոն համայնքի վարչական սահմանում անշարժ գույքի օտարման գոտիները՝ 345 000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով:

Վալերի Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին է ներկայացրել ոստիկանության պետի նորանշանակ տեղակալին

Դիմումատուն՝ ՀՀ քաղաքացի Մարգարիտա Պապոյանը, օտարման ենթակա տարածքում գտնվող հողակտորի վրա փոքր կրպակ է ունեցել, որը կառավարության որոշմամբ քանդվել է՝ բարեկարգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:

 2002 թվականի հոկտեմբերի 10-ին քաղաքապետարանը Մարգարիտա Պապոյանին որպես փոխհատուցում շնորհել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի նշված հասցեում գտնվող 5 քառ. մետր հանրային օգտագործման հողակտորը 7 տարով վարձակալելու այդտեղ իր կրպակը կառուցելու ու աշխատեցնելու իրավունք, ինչը, սակայն, չի կատարվել: 

2008թ. Վարչական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով կատարել թիվ 1785-Ա որոշումը։ Դատարանը բավարարել է հայցը, բայց այն այդպես էլ չի կատարվել:

Մարգարիտա Պապոյանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով 140 000 եվրո՝ որպես նյութական վնասի հատուցում, և 125 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

ՄԻԵԴ-ը պատճառահետևանքային կապ չի տեսել հայտնաբերված խախտման և ենթադրյալ նյութական վնասի միջև և մերժել է պահանջը:

Մյուս կողմից, սակայն, ՄԻԵԴ-ը գտել է, որ հայտնաբերված խախտման հետևանքով դիմումատուն որոշակի չափով ոչ նյութական վնաս է կրել։

Դատարանը Հայաստանին պարտավորեցնում է դիմումատուին վճարել 3 600 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА