ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը Ադրբեջանում «Տարվա մարդ» կոչմանն է արժանացել

23.01.2018 14:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը Ադրբեջանում «Տարվա մարդ» կոչմանն է արժանացել

Ադրբեջանում «Տարվա մարդ» կոչմանն է արժանացել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, այս մասին գրում է ադրբեջանական minval.az կայքը:

«Տարվա մարդ» ճանաչմանը Պուտինն արժանացել է Ադրբեջանում լույս տեսնող «Պատմական անձինք» (tarixi Şəxsiyyətlər) ամսագրի խմբագրակազմի կողմից:

Ամսագիրն արդեն պատրաստում է իրենց հատուկ համարը, որն ամբողջությամբ նվիրված կլինի Պուտինի գործունեությանը ՌԴ նախագահի պաշտոնում գտնվելու տարիներին: 
Հալիլ Ղարահմեդովը, ով ամսագրի գլխավոր խմբագիրն է, ընդգծել է, որ իրենք բարձր են գնահատում ռուս-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, ինչպես նաև Պուտինի դերը դրանց զարգացման գործում: 

Պուտինը 3 շտապ զանգ է ստացել

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА