ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞վ է Տարվա լավագույն եւ վատագույն նախարարը

02.01.2018 21:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ո՞վ է Տարվա լավագույն եւ վատագույն նախարարը

iravunk.com-ում  2017-ի վերջին մի քանի ամիսների ընթացքում ընթանում էր  քվեարկություն, որի միջոցով մեր ընթերցողները հնարավորություն ունեին գնահատելու, թե ըստ իրենց, ովքեր են տարվա լավագույն եւ վատագույն նախարարները:

Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահը

Եվ այսպես՝ այս պահի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 6816 մարդ եւ, ըստ արդյունքների, լավագույն նախարարների եռյակը բացում է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ ձայների 38 % -ով: Նրան հաջորդում է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, որն ունի ձայների 34 %-ը, իսկ 16 %-ը քվեարկել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի օգտին:

Մնացյալ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայան՝ 5 %, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան` 3%, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան՝ 1%:

Ի դեպ, բավական թեժ պայքար է գնում նաեւ վատագույն նախարարի կոչման համար, որոնց հավակնում են ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը եւ եւս մի քանի նախարար, որոնք մինչեւ այս պահը վաստակել են ոչ ավել, ոչ պակաս 0 % տոկոս ձայն:

Հիշեցնենք, որ ինչպես եւ խոստացել էինք, քվեարկության վերջանական արդյունքները կամփոփենք 2018-ի հունվարի ուղիղ կեսին: Այնպես որ, թե որ նախարարը վարկանիշային ինչ հորիզոնականում կհայտնվի, կախված է հենց ձեր քվեարկությունից: Ուստի՝ անցեք ստորեւ  նշված հղումով եւ աջ կողմում տեղակայված՝  նախարարների մեկամյա ամփոփում բաժնում.  «Ո՞վ է լավագույն նախարարը» հղումը սեղմելով՝ կատարեք ձեր քվեարկությունը: 

 http://iravunk.com/#poll_block

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА