o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հետաքրքիր և ոչ այնքան հայտնի փաստեր մարդու մասին

16.07.2017 16:29 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հետաքրքիր և ոչ այնքան հայտնի փաստեր մարդու մասին

Մարդու մարմինը ամբողջությամբ ուսումնասիրված չէ, սակայն նույնիսկ այնքանով,որքանով գիտնականները կարողացել են պատկերացում կազմել դրա գործունեության մասին, արդեն իսկ ապշեցնող է, գրում է fishki.net-ը։

Մարդու բնավորությունն՝ ըստ արտաքինի

Գիտեի՞ք որ...

Մարմնի միակ մասը, որտեղ արյան մատակարարում չկա՝ դա աչքի բիբն է։ Բիբը թթվածինը ստանում է անմիջապես օդից։

Ուղեղի հիշողության ծավալը ավելի քան 4 ՏԲ կամ 4 000 ԳԲ է։

Փռշտալուց մարդու օրգանիզմի բոլոր ֆունկցիաները դադարում են, նույնիսկ՝ սրտի։

Միջին մարդու մարմնում կա բավարար քանակության բնածուխ, որը կբավականացնի 900 մատիտ պատրաստելու համար։

Մինչև 7 ամսական դառնալը՝ երեխան կարողանում է կլել և շնչել միաժամանակ։

Շուրջ 50 000 բջիջ մեր մարմնում մեռնում և փոխարինվում է նորով մի քանի վայրկյանում։

Սաղմի մատնահետքերը ձևավորվում են 3 ամսական հասակից։

Մարդը մոռանում է իր երազների 90%-ը։

Մարդու մարմնի արյան անոթների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 100.000 կմ։


Մարդիկ միակ արարածներն են, ովքեր քնում են իրենց մեջքի վրա պառկած վիճակում։


Միջին հաշվով, 4-ամյա երեխան օրական 450 հարց է տալիս։

Ատամը մարմնի միակ մասն է, որը չունի ինքնավերականգնման հատկություն։

Մարդուն միջինում անհրաժեշտ է 7 րոպե ամբողջովին քուն մտնելու համար։

Մարդն իր գլխի վրա ամբողջ կյանքում երկարացնում է 725 կմ մազ։

Մարդու սրտի քաշը միջինը 220-260 գրամ է։

Մարդու աչքն ունակ է տարբերակել 10մլն  գունային երանգներ։

Մարդն օգտագործում է դեմքի 17 մկանները ժպտալու, և 43-ը՝ տխուր արտահայտություն ընդունելու համար։

Մարդիկ և կապիկները միակ «կենդանիներն» են, ովքեր կարող են սեքսով զբաղվել միաժամանակ միմյանց դեմքին նայելով։Մարդ կարող է ավելի շուտ մահանալ անքնությունից, քան սովից։ Մարդը մահանում է առանց քուն անցկացրած 10 օրից հետո, իսկ սոված վիճակում մահը վրա է հասնում մի քանի շաբաթ անց։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА