o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՐԱԺԵՇՏ «ՊԱՀԱԾՈՅԻ  ՏՈՒՓԵՐԻ» ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆԸ

30.06.2017 19:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱԺԵՇՏ «ՊԱՀԱԾՈՅԻ  ՏՈՒՓԵՐԻ» ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆԸ


2016-ի ապրիլյան պատերազմից հետո առաջնագծում կախած պահածոյի դատարկ տուփերը, որոնք ծառայում էին որպես ազդանշանային համակարգ, դարձան նախարար Սեյրան Օհանյանի անփույթ, անպատասխանատու աշխատանքի խորհրդանիշ: Եվ ընդհանրապես, նաեւ ռազմական ոլորտից դուրս «գեղական կարգով» աշխատելը ասոցացվում է «պահածոյի տուփերի» մտածողության հետ: Բայց, բնականաբար, ամեն ինչ իր ավարտն էլ է ունենում:ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ` 
ՀԱՆՐԱՅԻՆ 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ 
«ԿՐԱԿԻ» ՆԵՐՔՈ
Պաշտպանության ոլորտում նորարարական մոտեցումներով աչքի ընկնող նախարար Վիգեն Սարգսյանը իր վերջին ասուլիսին ներկայացրեց «պահածոյի տուփերի» համախտանիշը հաղթահարող գործիքներից մեկը` թափանցիկություն այնտեղ, ուր չկա պետական կամ ռազմական գաղտնիքի հարց: 
Դա վերաբերում է թեկուզ այն խնդրին, թե պաշտոնյաների զավակներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր` ոչ: Առիթը սաքունցների կողմից հղված հարցումն էր` 48 անձանց վերաբերյալ: Անշուշտ, Սաքունցը` որպես այդպիսին, շատ հակակրելի դեմք է, եւ անցյալում, երբ նա կոպիտ էր արտահայտվել Սեյրան Օհանյանի մասին, զինվորականները իրավամբ պատասխանել էին, որ ավելի լավ է լինել միոտանի, քան` չորքոտանի: Բայց, օրինակ, Վիգեն Սարգսյանը երբեւէ որեւէ մեկին որակումներ չի տվել, այդ թվում` նման կերպարներին, բայց օգտագործել է հարմար առիթը` բավարարելու հանրության հետաքրքրասիրությունը: Նախարարը վստահեցրեց, որ երկու պաշտոնյայի զինծառայող զավակներ էլ առողջական խնդիրներ ունեն, զորացրվելու ցուցման ենթակա են, բայց չեն զորացրում, քանի որ պաշտոնյաների զավակներ են, կարող է շահարկման առարկա դառնալ: Նախարարի խոսքով` զինծառայողներից մեկի հայրն անձամբ է խնդրել, որ չզորացրեն:
Բայց այդ ամենը բանավոր համառոտ խոսքով չի սահմանափակվել: Հարցում ուղարկողները ՊՆ-ից ստացել են մանրամասն գրավոր պատասխան, եւ հիմա ամբողջ համացանցով մեկ քաղաքացիները «գզում» են այն պաշտոնյաներին, ում զավակները չեն ծառայել բանակում: Հատկապես բացասական արձագանքի են արժանանում այն ազդեցիկ դեմքերը, ում զավակները չեն ծառայել` այլեւս ՀՀ քաղաքացի չլինելու պատճառով: 
Սակայն թափանցիկության ապահովման առումով պաշտոնյաների զավակների հարցը միակը չէր: Պաշտպանության նախարարը կրկին հիշեցրեց «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակում գործող «Դիտակետ» ծրագիրը, եւ մանրամասնորեն բացատրեց, թե ինչպես են անանուն հարցումներ անցկացվելու բոլոր զորացրվածների հետ, ընդ որում` 50 հարցից բաղկացած հարցաշարով. «Նշվելու է միայն զորամասը, մենք ապահովելու ենք անոնիմությունը: Որից հետո բոլոր տվյալները հավաքվելու են մի ընդհանուր բազայում, ու արդեն սեպտեմբերին կունենանք այդ պատասխանների հիման վրա ձեւավորված ամբողջական պատկեր»: 
Բայց դա դեռ ամբողջը չէ: Վիգեն Սարգսյանը եւս մեկ անգամ նշեց` մինչեւ այս տարվա ավարտը լուծվելու է զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ստացած անօթեւան զինծառայողների ու նրանց ընտանիքների բնակարանային ապահովման հարցը: «Բավականին հերթ է գոյացել: Իմ գնահատականով` այդ ծրագրերին պակասում էր թափանցիկությունը, նաեւ հերթի ընթացքին առցանց հետեւելու հնարավորությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Տեսնես հիմա, Լավրովից և Ալիևից հետո, անհրաժեշտ ու անհապաղ շտկումներ կանե՞ն. Արմեն Աշոտյան

ՀԱՆԳԻՍՏ ՏՈՆ` 
ՊԱՅԹՅՈՒՆԱՎՏԱՆԳ 
ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վիգեն Սարգսյանը նաեւ կոնկրետ թվեր ներկայացրեց` մազութային սուլթանատի դիվերսիայի վերաբերյալ. «Վերջին 10 օրվա ընթացքում մեր կողմից հաստատված տվյալներով` ադրբեջանական կողմն ունի հաստատված 8 զոհ, իսկ չհաստատված թիվը շատ ավելի մեծ է»: «Չհաստատված ասելով` նկատի ունենք այն, որ մենք գիտենք` պատժիչ գործողությունները կատարվել են արդյունավետ, ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք համապատասխան ապացույցներ»,- նշեց նախարարը: Նա նաեւ ասաց, որ այդ ութ զոհից դեռեւս ոչ մեկը հուղարկավորված չէ: Բացի այդ, ըստ Վիգեն Սարգսյանի, ադրբեջանական մամուլում որեւէ լուր այդ ութ զոհի մասին մինչ օրս չկա: 
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմին, ապա. «Ես գրեթե համոզված եմ, որ լայնամասշտաբ պատերազմ պետք է չսկսվի պարզ պատճառով` որովհետեւ այդ պատերազմով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել: Չկա այնպիսի զարգացում` պատերազմական գործողությունների, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով, եւ ընդհակառակը` կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս` ե՛ւ իր տնտեսության, ե՛ւ պետության համար»,- հայտարարեց Վիգեն Սարգսյանը եւ շարունակեց. «Ի դեպ, ես չեմ նվազեցնում այն վտանգները, որ լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում: Բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերազմի` այս իրավիճակում անմտություն կլիներ Ադրբեջանի ղեկավարության կողմից»: 
Վիգեն Սարգսյանը նաեւ անդրադարձ կատարեց եւ այնպիսի ցավոտ հարցին, ինչպիսին է Ադրբեջանի կողմից ռուսական «Խրիզանտեմա» հակատանկային հրթիռային համալիրներ ստանալու, ինչի շուրջ քիչ չէին ԶԼՄ-ների էմոցիոնալ հրապարակումները: Նախարարը պատասխանը տվեց աշխարհի համար շատ ընկալելի լեզվով. «Ցանկացած զենքի մատակարարում Ադրբեջանին շատ բացասական եմ դիտում, առաջին պարզ պատճառով` որովհետեւ Ադրբեջանը անկանխատեսելի երկիր է ժողովրդական վերահսկողության մեխանիզմների բացակայության պատճառով, այսինքն` նրա ագրեսիվության մակարդակը պայմանավորված է միմիայն ներքին եւ վերլուծության դժվար ենթարկվող երբեմն խնդիրների համադրմամբ: Եվ այդ առումով` լինի դա ռուսական զենք, իսրայելական զենք, թուրքական զենք, ցանկացած զենքի մատակարարումը մեծ նոր ռիսկեր է ստեղծում, որովհետեւ դժվար է կանխատեսել, թե այդ երկրում ով է կայացնելու որոշումներ ցանկացած պահին, այդ թվում` առաջիկա ապագայում»: Իզուր չէր, որ շեշտվեց նաեւ իսրայելական եւ թուրքական զենքի առկայությունը, որի մասին շատերը հաճախ մոռանում են: Նա նաեւ հիշեցրեց Ռուսաստանի հետ իրականացվող  ծրագրի մասին. «Մենք Ռուսաստանի հետ ունենք փոխգործակցության մեր ծրագիրը` դա ռազմավարական գործընկերության դաշնակցային հարաբերություններով պայմանավորված ռազմատեխնիկական-ռազմաքաղաքական փոխգործակցության ծրագիր է, մենք բավարարված ենք նրանով, թե ինչպես է այդ ծրագիրը իրականացվում: Դա շատ հավակնոտ ծրագիր է, որը մենք պարբերաբար ընդլայնում ենք, եւ պետք է ասեմ, որ մեր խնդիրները, որոնք մենք բարձրացնում ենք այդ երկխոսության մեջ, շատ ավելի երկարատեւ եւ կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը. մենք ստանում ենք այն զենք-զինամթերքը, որը գնում ենք Ռուսաստանում, մենք ստանում ենք զենք-զինամթերք ռազմատեխնիկական փոխգործակցության շրջանակներում, այն, ինչ որ մենք գնում ենք, մենք գնում ենք դաշնակցային սկզբունքով` ներքին գներով Ռուսաստանի, եւ դա մեզ համար շատ կարեւոր շուկա է զենքի ձեռքբերման, նաեւ զենք ձեռք բերելու փոխգործակցության ծրագրերով»: Բայց միաժամանակ. «Եթե որեւէ պաշտոնյա Հայաստանում Ձեզ երբեւէ ասի, որ շատ ոգեւորված է նրանից, որ ռուսական զենք է հայտնվել Ադրբեջանում, կարծում եմ` նա անկեղծ չի լինի Ձեզ հետ»: 

ԻՍԿ ԱՐԴՅՈ՞Ք ՎԱՏ ԲԱՆ Է 
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Ինչպես հայտնի է, Անվտանգության խորհրդի վերջին նիստին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սիրիայի հարցով հանձնարարական է տվել. «Հանձնարարվել է նաեւ շարունակել աշխատանքները գործընկեր երկրների եւ միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար եւ պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին` զուգահեռաբար ամրապնդելով եւ խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ»: 
Որոշ քարոզչամիջոցներ դրանից եզրակացություն են արել, իբր հենց հիմա ռուսների դրդմամբ Հայաստանը պատրաստվում է զորք ուղարկել Սիրիա, եւ դրա շուրջ սարքել էին հսկայական հիսթերիա` հեռուն գնացող եզրակացություններով: Վիգեն Սարգսյանը շատ սպառիչ պատասխան տվեց այդ հարցադրմանը: «Սիրիա լրացուցիչ` բացի հումանիտար աջակցության ծրագրից, որը մենք իրականացնում ենք, լրացուցիչ ծրագրերի իրականացման հարց այս պահին չի քննարկվել, հատկապես` այնտեղ զորք ուղարկելու կամ զինծառայողներ ուղարկելու հարց երեկ չի քննարկվել Անվտանգության խորհրդի նիստում»,- փոխանցեց պաշտպանության նախարարը` շարունակելով.  «Առհասարակ հնարավո՞ր է այդպիսի քննարկում, թե չէ` ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու իմ հանրային հարցազրույցներից մեկում, ասելով, որ ես չեմ բացառում, որ կարող է իրավիճակ ստեղծվի, երբ մենք ցանկություն ունենանք, որպես պետություն, մասնակցելու այնտեղ իրականացվող գործողություններին, եթե դրա համար լինեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները: Բայց, իհարկե, խոսքը չի գնում ժամկետային զինծառայողներով այնտեղ մասնակցելու մասին. ինչպես մեր բոլոր խաղաղապահ գործողություններին` միմիայն պայմանագրային զինծառայողներ եւ իրենց կամքով կարող են գործուղվել նման վայրեր: Դա է մեր քաղաքականությունը, եւ այդ քաղաքականությունը չի փոխվելու: Չեմ ակնկալում, որ առաջիկայում էդպիսի որոշում կայացվի»:
Այսինքն` այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, բայց ապագայում կարող է եւ լինել: Բայց հարց է ծագում` իսկ ի՞նչ վատ բան պետք է տեսնել մեր պրոֆեսիոնալ խաղաղապահների կողմից որեւէ տեղ առաքելություն իրականացնելու մեջ: Ավելորդ չէ հիշեցնել, որ ժամանակին ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում Սերժ Սարգսյանը հատուկ շեշտել էր հենց խաղաղապահական գործունեությունը: ՆԱՏՕ-ի շրջանակներում այս կամ այն երկիր գործուղված մեր խաղաղապահ զինծառայողների մասին գնահատականները շատ բարձր են: Այսինքն` այս կամ այն առաքելության համար անվտանգության արտահանումը հաջողությամբ ստացվում է: Եվ դա այնպիսի գործունեություն է, որը ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմաքաղաքական տեսանկյունից միջազգային ասպարեզում բարձրացնում է մեր երկրի քաշը: 
Բայց եթե արվում է ՆԱՏՕ-ի շրջանակներում, որին մեր երկիրը չի անդամակցում, ապա ինչո՞ւ հարկ եղած դեպքում նույնը չանել եւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Առավել եւս, եթե խոսքը գաղթօջախներում ապրող մեր իսկ հայրենակիցների անվտանգության մասին է: 
Ու նաեւ հարկ է հիշել, որ այնպիսի գործունեությունը, ինչպիսին է անվտանգության արտահանումը, որոշ պարագաներում կարող է եւ շահութաբեր գործունեություն լինել... 

«Շեֆիդ հարցրու, թե Պուտինից հրաժեշտի գրկախառնություն մուրալու մասին գիրք չի՞ ուզում գրել»․ Աշոտյանը՝ վարչապետի խոսնակին

ՔՆՆԱԴԱՏԵՔ, 
ԲԱՅՑ ՄԻ ԱՆՊԱՏՎԵՔ
Իսկ կառավարության նիստում նախագահ Սերժ Սարգսյանը նշելով հանդերձ, որ ներկայիս կազմը վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ վայելում է ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահի լիակատար վստահությունը, նաեւ շեշտեց թափանցիկ աշխատելու անհրաժեշտությունը` ելնելով կոռուպցիոն ռիսկերի նվազեցման հրամայականից: 
Բայց նաեւ աշխատելու մեջ նոր ոճ է լինելու: «Ես` որպես ՀՀ նախագահ եւ ՀՀԿ-ի ղեկավար, ինչպես նաեւ դուք բոլորդ, վստահ եմ, չունենք որեւէ նախապաշարում: Մենք պատրաստ ենք աշխատելու բոլոր կառուցողական ուժերի հետ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների շրջանակներում, ՏԻՄ-երում եւ անգամ նշված կառույցներից դուրս: Նման համագործակցության համար մեր կողմից միակ նախապայմանն է քաղաքավարության եւ բարեկրթության նորմերի պահպանումը: Ընդ որում, ընդգծեմ, որ քննադատությունը նշածս նորմերի խախտում չենք համարում: Հատկապես, եթե այն կառուցողական է եւ նպատակ ունի բարելավելու իրավիճակը»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: 
Այսինքն` քննադատեք, բայց մի անպատվեք, եղեք կառուցողական, այլ ոչ թե ծայրահեղական: Ինչ վերաբերում է ծայրահեղականներին, ապա արդեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՕՐՕ դաշինքն իրար չեն հասկանում, իսկ ՊՊԾ գունդը գրաված գրոհայինները փորձում են դատավարությունը վերածել շոուի: Իր հերթին դա հանգեցնում է նաեւ իրավապահ կառույցների հետ որոշակի` տհաճ նստվածք թողնող միջադեպերի, որ լրատվական դաշտում եւ սոցիալական ցանցերում մեծ աղմուկի են հանգեցնում: Բայց, խոշոր հաշվով, դա ոչինչ չի փոխում, ու լիազորությունները գերազանցած ոստիկաններին խստագույն պատասխանատվության ենթարկելը նույնպես չի թեթեւացնելու պարտության կրած զինյալ խռովության մասնակիցների ճակատագիրը: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА